Երեքշաբթի օրը, մարտի 18-ին, ժամը 14:00¬ին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50) տեղի կունենա պատմաբան, Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենադպիր
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ
«ԱՐՄԵՆԻԱ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ»
գրքի շնորհանդեսը, ՌԱԿ Հանրապետական վարչության նախաձեռնությամբ:
Հրավիրված են հայ ազատագրական պայքարի եւ մեր ազգային կուսակցությունների ծագման ակունքներում գտնվող, նրանց գաղափարախոսական հենքը կազմած Մկրտիչ Փորթուգալյանի «Արմենիա» պարբերականի բովանդակությամբ ու պատմական դերակատարմամբ հետաքրքրված բոլոր անձինք: