Այսօր, մարտի 14-ին, ժամը 15-ին Խ.Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (հասցեն` Ալեք Մանուկյան 13 ա) կբացվի Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիա, ինչպես նաեւ Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարան:
Ստուդիայի սարքավորումները հատկացրել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը` հիմնադիր Բարսեղ Բեգլարյան:
Իսկ Ստեփան Պողոսյանի ընտանիքը հեռուստալրագրության լսարանին նվիրաբերել է Պողոսյանի հեղինակած գրքերը: Ի դեպ, լսարանն առաջիկայում ծառայելու է նաեւ որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, որտեղ ուսանողները շաբաթվա որեւէ օր կարող են այցելել եւ օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, Արմեն Հովհաննիսյանի տիկինը, հյուրեր, ուսանողներ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը: