Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՆԱԼ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՆԵՐՔՈՒՍՏ ՀԱՆԳԻՍՏ ԶԳԱՆՔ»

07/03/2014
- 07 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայերից շատերն այսօր մեծ գումարներ են ծախսում` ունենալու օտար երկրների անձնագրեր, մինչդեռ կան մարդիկ, որոնք ձգտում են ունենալ Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:

93-ամյա Վազգեն Հովհաննիսյանը, կնոջ` Լուսյա Հովհաննիսյանի հետ ավելի քան 17 տարի Ռուսաստանում ապրելուց հետո, ի վերջո վերադարձել են հայրենիք եւ մոտ երկու տարի է, ինչ ապրում են Երեւանում:

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած 93-ամյա Վազգեն Հովհաննիսյանը եւ տիկինը ցանկություն են հայտնել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ:

«Մենք սովետական անձնագրերով գնացինք Ռուսաստան, հայկական անձնագիր երբեք չենք ունեցել: Գալով Երեւան` դիմում ներկայացրինք. շատ էինք ցանկանում կապույտ կազմով անձնագիր ունենալ», հուզված պատմում է տիկին Լյուսյան եւ ավելացնում. «Ռուսական անձնագիրը մեզ համար օտար է, ցանկանում էինք հայկականը ունենալ, որպեսզի մեզ ներքուստ հանգիստ զգանք, հանգիստ շնչենք ու ապրենք» :

Ի դեպ, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն իր վրա է վերցրել համապատասան վճարումներ կատարելը` պետտուրքը:

«Ազգի» հետ զրույցում անդրադառնալով վիճակագրությանը եւ այն հարցին, թե մեծահասակները հաճա՞խ են դիմում` ՀՀ քաղաքացիություն ստանալու, նույն վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Համբարձումյանն ասաց. «Ոչ, ըստ վիճակագրության, մեծամասամբ երիտասարդ տարիքի մարդիկ են դիմում: Սա գրեթե աննախադեպ է»:

Վազգեն պապը մեծ հպարտությամբ ցույց էր տալիս երկու տասնյակից ավելի շքանշաններն ու մեդալները` Վարշավայի ազատագրումից մինչեւ Բեռլինի գրավումը ստացած:

Թբիլիսիի հրետանային ուսումնարանն ավարտելուն պես նա լեյտենանտի կոչումով միանգամից մեկնել է ռազմաճակատ, իսկ այժմ ունի կապիտանի կոչում:

«Հայրենական մեծ պատերազմի մասնակից եմ եւ այդ ընթացքում անցել եմ պատերազմական բոլոր փուլերով` գերի եմ ընկել, պարտիզան եմ եղել, ապա նորից եկել եմ հետ` կոչումս վերականգնելու եւ շարունակել եմ մասնակցել պատերազմին: Մասնակցել եմ Բեռլինի գրավմանը, Ժուկովի հրամանատարության տակ գտնվող առաջին ճակատում էի: Ես գերի եմ եղել ոչ թե Գերմանիայում, այլ սովետական տարածքում, ապա պարտիզան` Բրյանսկի անտառում, Շեպետովկայում: Բախտս բերեց ու ողջ մնացի: Ես հիմա չպետք է ողջ լինեի, չորս կողմն ընկան, մահացան, ես ողջ մնացի, դա էլ իմ ճակատագիրն էր»,- ասում է Վ. Հովհաննիսյանը:

Արմատներով Ղարսից, Վազգեն Հովհաննիսյանն ունեցել է մեծ ընտանիք, որի անդամներից շատերին` պապին, հորեղբորը, հորը թուրքերն են սպանել:

Կյանքի դաժան թոհուբոհով Վազգեն պապը դեռ մանուկ հասակից է անցել, մայրը իրենով հղիՙ Ղարսից գաղթել է եւ ողջ մնացել, իսկ մոր քույրերին ու եղբայրներին սպանել են:

«Ահա թե ովքեր են թուրքերը, իրենցից ինչ են ներկայացնում: Իմ կոչն է, որ յուրաքանչյուր հայ պետք է 100 թուրքի դեմ կանգնի»:

Վազգեն պապը հետաքրքրական մի դրվագ առանձնացրեց իր կյանքից. «Տղաս ծառայել է Բաքվի այն զորամասում, որտեղ ես եմ ծառայել 40 տարի առաջ, պատերազմի ժամանակ: Ի՞նչ զարմանահրաշ դեպքեր են պատահում կյանքում»:

Լյուսյա Հովհաննիսյանը` Վազգեն պապի կինը, զրույցում ժպիտով հիշելով երիտասարդ տարիները նշեց. «Վազգենը ինձնից 14 տարով մեծ է, սակայն այն ժամանակ ինձ խաբեց ու չասաց տարիքը: Դե ինչ ասեմ, կյանք է…»:

Այս ամիս լրանում է Վազգեն Հովհաննիսյանի եւ կնոջ` Լյուսյա Հովհաննիսյանի ամուսնության 50-ամյակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՒՐՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԱՏԱՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԱԼԱՐԻԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԱԼԱՐԻԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական