Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

27/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցը վարեց ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ

Հարցազրույց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

– Պարոն Պետրոսյան, Դուք Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտության պատմության մասնագետ եք: Եթե կարճ ձեւակերպենք այդ պատմության դասերը, ի՞նչ զուգահեռներ կանցկացնեիք մեր օրերի հետ:

– Մարդկությունն իր առաջընթացի հարցերը լուծելիս միշտ էլ հաշվի է առնում պատմության քաղաքական դասերը: Մեր հանրապետության կայացման գործընթացը պահանջում է անպայման հաշվի առնել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության դասերը, նրա փորձը, քանի որ դրանք ներկայիս արտաքին քաղաքական գործընթացների հետ շատ ընդհանրություններ ունեն: Հարեւանների զավթողական, խիստ անբարյացակամ, թշմանական վերաբերմունքի եւ միջազգային անբարենպաստ պայմանների հետեւանքով Առաջին հանրապետությունը կանգնեց իրոք դժվարին, գրեթե անլուծելի խնդիրների առջեւ, որոնք թելադրում էին բացառիկ ճկունություն եւ սթափ դիվանագիտություն:

Մերօրյա դեպքերն ու իրադարձությունները մեկ անգամ եւս հաստատում են, որ Հայաստանի Առաջին եւ Երրորդ հանրապետությունների միջեւ շատ ընդհանրություններ կան: Պատմությունը կարծես թեւ կրկնվում է: ՀՀ-ն այսօր գործ ունի նույն երկրների, հակառակորդների ու բարեկամների հետ, եւ դարձյալ օրակարգում են արտաքին քաղաքական, դիվանագիտական նույն խնդիրներն ու դժվարությունները: Փաստորեն փոխվել է միայն ժամանակը, բայց չեն փոխվել հարեւանների ռազմավարությունն ու մարտավարությունը: Դրա համար էլ Առաջին հանրապետության քաղաքական դասերը չափազանց կարեւոր են: Մենք պետք է սովորենք մեր սխալներից:

1918-1920թթ. ժամանակահատվածում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ընթանում էին վիթխարի դժվարությունների հաղթահարման ճանապարհով, որոնք պայմանավորված էին ինչպես ժամանակաշրջանի բարդությամբ, այնպես էլ Հայաստանում ու Ռուսաստանում տեղի ունեցող գերբարդ գործընթացներով: Այդ հարաբերությունների հիմքում ընկած էին ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթները, այլեւ քաղաքական եւ տնտեսական մի շարք փոխադարձ շահեր: Այդ շրջանի ուսումնասիրությունը շատ կարեւոր էՙ գիտականորեն գնահատելու, թե ով ինչ դիրքորոշում է ունեցել, եւ որտեղ ինչ սխալներ են թույլ տրվել: Բերենք մեկ-երկու օրինակ: 1918թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը, որի ժամանակ բախվեցին Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հարավի (հակաբոլշեւիկյան) իշխանության շահերը: Մեծ Բրիտանիան ձգտում էր թույլ չտալ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում: Ռուսաստանի հարավը ձգտում էր պատերազմի հարմար առիթը օգտագործել իր ազդեցությունն Անդրկովկասում ընդլայնելու եւ սեւծովյան ափերը գրավելու համար: Թեեւ երեք շաբաթ տեւած պատերազմն ավարտվեց Հայաստանի հաղթանակովՙ տարածքային ձեռքբերումներով, սակայն բրիտանական զինվորական հրամանատարության պարտադրանքով այն վերածվեց դիվանագիտական պարտության: Դրանով անգլիացիները եւս մեկ անգամ շեշտում էին, որ «…այդ պարտությունը հայերի ռուսամետության արդյունքն է»:

Գեներալ Ա. Դենիկինն իր ռազմավարությունը իրականացնելու նպատակով փորձում էր ուղիներ որոնելՙ երկարաձգելու հայ-վրացական պատերազմը, քանի որ այն ստիպում էր սեւծովյան շրջաններից վրացական զորամիավորումներ տեղափոխել հայ-վրացական ռազմագիծ, որով ազատ ճանապարհ էր բացվում ռուսական բանակի համարՙ առանց զինված դիմադրության մտնելու Սեւ ծովի ափամերձ տարածք: Եվ դա այն դեպքում, երբ ռուսական հետախուզությանը հայտնի էր, որ պատերազմի երկարաձգումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Հայկական բանակը թիկունքում չուներ պահեստային ուժեր, իսկ զինամթերքը գրեթե սպառվել էր: Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի հարավի «Հատուկ խորհրդակցության» դիվանագիտական բաժինը «ուշացումով» քննարկել էր, թե «…ինչ կարելի է անել հայերի վիճակը թեթեւացնելու համար», սակայն ռուսներին հայտնի էր, որ դեկտեմբերի 29-ին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվել էր զինադադարի համաձայնագիր, որն ուժի մեջ էր մտնելու դեկտեմբերի 31-ին:

Արտաքին աշխարհից լիովին մեկուսացված, ներքին ու արտաքին քաղաքական լարված ու աննպաստ վիճակում հայտնված նորանկախ Հայաստանը երկիրը ծանր դրությունից դուրս բերելու եւ հարեւանների ճնշումը թուլացնելու ելքը տեսնում է Ռուսաստանի հետ կապերն ամրապնդելու մեջ: Հայաստանի քաղաքական ուժերի համար բոլշեւիկյան գաղափարախոսությունն անընդունելի էր, սակայն նրանք ձգտում էին բարեկամական, բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատել ոչ միայն ոչ խորհրդային պետական կազմավորումների, այլեւ խորհրդային Ռուսաստանի հետ: Սակայն Հայաստանի գոյության առաջին շրջանում (1918թ. հունիս-նոյեմբեր) Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելուՙ հանրապետության դիվանագիտական ջանքերը հաջողություն չունեցան:

Հանրապետության գոյության երկրորդ շրջանում (1918թ. դեկտեմբեր-1920թ. ապրիլ) քաղաքական նոր պայմաններում պաշտոնական Երեւանը ձեռնպահ մնաց Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելուց:

1920թ. մարտին պարտվեց գեներալ Ա. Դենիկինը: Խորհրդային բանակի հաղթանակով նոր ժամանակներ սկսվեցին Անդրկովկասի ժողովուրդների համար: Հանրապետության գոյության երրորդ շրջանում (1920թ. մայիս-դեկտեմբեր) քաղաքական նոր պայմաններում փոխվեց նաեւ Հայաստանի քաղաքական ուղղվածությունը, այսինքնՙ հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ: Սակայն Հայաստանի իշխանությունները չկարողացան ժամանակին ու ճիշտ գնահատել ստեղծված քաղաքական նոր իրավիճակը: Լեւոն Շանթի պատվիրակության բանակցությունները Մոսկվայում ավարտվել էին անարդյունք: Անդրկովկասում ձգձգվում էր նաեւ Բորիս Լեգրանի դիվանագիտական առաքելությունը: Հայաստանի իշխանությունները, սին հույսեր փայփայելով Արեւմուտքից, պահանջում էին հետաձգել հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը մինչեւ Հայաստանի մանդատի հարցը պարզվելը: Նրանք անգամ փորձ չարեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսել, երբ հայտնի էր, որ դեռ 1918թ. հոկտեմբերի 30-ինՙ Մուդրոսի զինադադարի ստորագրումից անմիջապես հետո, քեմալական Թուրքիան բարեկամական հարաբերություններ էր հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետՙ գաղտնի կամ բացահայտ դաշինքներով, ինչն առաջին հերթին ոտնահարում էր Հայաստանի եւ հայության շահերը:

1919թ. ապրիլին Հայաստանի խորհրդարանում Ալեքսանդր Խատիսյանը նշեց, որ «…արտաքին քաղաքականության բնագավառում մեր սխալն է, որ քայլեր չենք ձեռնարկում Թուրքիայի հետ նստել կլոր սեղանի շուրջը»: Սակայն հետագայում էլ այդ ուղղությամբ ոչինչ չարվեց: Ցավոք, 70 հազ. ք. կիլոմետր տարածքից Հայաստանը ստացավ այն, ինչ ունենք այսօր:

– Իր պետական այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Ռուսաստանը չի հեռանալու Անդրկովկասից»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Այսօրվա իրողությունների պայմաններում արագընթաց եւ փոփոխվող զարգացումները, քաղաքական եւ գաղափարական իրարամերժ մոտեցումները նոր խնդիրներ եւ դժվարություններ են հարուցել հայ դիվանագիտության առջեւ: ՀՀ-ն կանգնած էր ընտրություն կատարելու անհրաժեշտության առջեւՙ Եվրոմիությու՞ն, թե՞ Մաքսային, կամ ավելի հեռանկարային առումովՙ Եվրոմիությու՞ն, թե՞ ապագա Եվրասիական տնտեսական միություն: Հայ դիվանագիտությունը մշակեց եւ այսօր իրականացնում է այնպիսի շրջահայաց քայլեր, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ-ին չհայտնվելու մուրճի եւ զնդանի միջեւ, ինչը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդին ուղեկցող դառն իրողություն:

Մաքսային միությանն անդամակցելու լուրջ դրդապատճառները այնքան ծանրակշիռ ու բազմազան են, որ չէին կարող անուշադրության կամ անտարբերության մատնվել Հայաստանի ղեկավարության կողմից:

Անհերքելի իրողություն է, որ եվրասիական եւ եվրոպական ասոցիացման ինտեգրացիոն գործընթացների քաղաքական ենթատեսքտը երկու ուժերիՙ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ծավալվող աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական մրացապայքարն էՙ ապահովելու իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում:

Կարծում ենք, պատահական չէր դեկտեմբերի 2-ին Գյումրիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը. «Ռուսաստանը չի հեռանալու Անդրկովկասից»: Հիրավի, 2008թ. օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ հնարավոր չեն առանց Ռուսաստանի:

– Իբրեւ դիվանագիտության պատմության հայտնի մասնագետ, ինչպե՞ս կձեւակերպեիք մեր դիվանագիտության այսօրվա գլխավոր խնդիրները պատմական իրողությունների դիտանկյունից:

– Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պատմական անհրաժեշտություն են արդեն մի քանի հարյուր տարի շարունակ: ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումն ավանդականորեն ուղղված է Ռուսաստանի Դաշնությունՙ դեպի մեր ռազմավարական դաշնակիցը: ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանն ապահովելու է երկու հայկական հանրապետությունների ազգային անվտանգության գերակա շահըՙ իր բոլոր բաղադրիչներով: Դա ավելի է արժեւորվում տարածաշրջանի պայթյունավտանգ վիճակի պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակ սպառնում է Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմով: Իսկ Թուրքիան շարունակ դավեր է նյութում Հայաստանի եւ Արցախի դեմ:

– Ինչպե՞ս եք գնահատում մեր քաղաքականության եվրոպական վեկտորը: Մասնավորապես, մեր անելիքը Վիլնյուսում ստորագրված հայտնի փաստաթղթերի լույսի ներքո:

– Անդամակցելով Մաքսային միությանը եւ եվրասիական ինտեգրման գործընթացինՙ Հայաստանը շարունակելու է որակապես նոր եւ ընդլայնված հարաբերություններ զարգացնել նաեւ եվրոպական երկրների հետ: Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ «մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձեւավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմիցՙ համատեղելի են համագործակցության այլ ձեւաչափերի հետ»:

Եվրոմիության հետ ՀՀ համագործակցության խորացումը չի հակասի Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն: Մեր համոզմամբ, տեսանելի ապագայում Ռուսաստանը տնտեսապես կմերձենա Եվրոպայինՙ ավելի սերտորեն համագործակցելով Հին աշխարհամասի երկրների հետ:

– Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր երիտասարդ, սկսնակ դիվանագետներին: Ինչի՞ վրա կենտրոնացնեն իրենց ուշադրությունը: Ի՞նչ են նրանց սովորեցնում պատմության դասերը:

– Ուսումնասիրել եւ լավ իմանալ հայ ժողովրդի պատմությունը: Մասնավորապես լավ իմանալ հայ դիվանագիտության պատմությունը: Սխալներ չգործելու լավագույն միջոցը անցյալի դասերը լավ իմանալն է եւ մեր ազգային շահերը հստակ պատկերացնելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎԱՆԴԱԿԱՆՙ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ» ՄՐՑԱՆԱԿ

Հաջորդ գրառումը

ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ` 2013 ԹՎԱԿԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ` 2013 ԹՎԱԿԱՆԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական