Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑՈՒՐՏԸ

26/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Շան հաչոցը ճեղքում է ձմեռվա երեկոյացող օդի սառնությունը: Փողոցի մյուս ծայրից սուր լսվում է հոգեկան հավասարակշռությունը խախտված կնոջ ցրտից տարուբերվող ձայնի անհոդաբաշխ խոսքը: Երկուսն էլ անօթեւան են: Սառած փողոցների երեւանյան երեկոն կատարյալ անկենդանության նշաններ է ցույց տալիս: Ընդամենը 8-ն անց է, բայց տիրող խոր լռությունը լքված բնակավայրի տպավորություն է թողնում: Օրվա ավարտի անհուսությունը խորացնում է կենդանու կաղկանձըՙ ձայնակցող քիչ այն կողմ խելքը կորցրած իր բախտակից մարդուն: Որտե՞ղ են գիշերելու այս ձայները, ինչո՞վ են հագեցնելու քաղցը:

Մանչեստրում բնակվող մեր հայրենակիցը երկու օր առաջ գրեց ինձ. «Դա որկրամալություն չէ, դա հոգեւոր պոռնկություն է: Երբ հազարավոր մարդկանց համար Նոր տարվա գիշերը մակարոնն իսկ շքեղություն պիտի լինի, իսկ իրենք, լափելով իրենց կոկորոդիլոսը (ուր էր թե հակառակը լիներ…), պիտի խմեն հայ ժողովրդի կենացը»:

Նոր-նոր քաղաքը թողած եւ Հոլանդիա տեղափոխված երիտասարդ զույգը, զարմացած ֆեյսբուքյան իրարանցումից, տեղայնացված կոկորդիլոսային թեմային առնչվող, զարմացավ. «Այստեղ նման բաներ չկան»:

… Քաղցած մարդկանց ստվերի նմանվող մարմինները ճոճվում են փողոցներում. գիշատիչների սաստկացող խնջույքի ֆոնին նրանց ստվերները ավելի նվաղում են: Հոգին մարդկային չորանում է, ռուսական հաղորդման մեջ հնչում է անսովոր կարծիք. «Մարդիկ ծնվելու են առանց հոգու: Թերեւս այդպիսիք մեր մեջ արդեն կան»:- Կա՞ն…

Քաղաքի փողոցի անկյուններում շատանում են ձեռքերն անհույս պարզածները, անծանոթ մի երեխա աշխարհի անհայտ մի կետից հեռախոսային sms է ուղարկում. «Ես հիվանդ եմ, այստեղ ուտելիք չկա: Սոված եմ, օգնեք ինձ»: Կիսատ անգլերեն տառերը սիրտդ մի պահ ճմլում են. «Ո՞վ է արդյոք անծանոթն այդ»: «Սուտ, հնարովի պատմություն է», սթափեցնում է այս բաներով փորձված երիտասարդը: Մի հավատա, ազդելու լավ միջոց է դա»:

Եվրոպական արեւմուտքում «Ծննդյան փոթորիկը» մարդկային կյանքեր է խլում, ահաբեկիչները Իրաքում կամ Եգիպտոսում շարունակում են մարդկային կյանքերի հետ խաղալ: Թայֆունից տուժած ծայրարեւելյան երկրի բնակիչները ամանորը դիմավորում են ավերակների մեջ: Տեղի կամավորների խումբը փորձում է ամանորի ժպիտ առաջացնել անօթեւան երեխաների աչքերում: Աշխարհում մեծ ու փոքր բնական աղետները չեն դադարում: Պատմության, ժամանակի հետ իր հաշիվները փակող տարին շունչը փչող գազանի է նմանվում, գերլարվում են մարդկային զգացումները, կրքերը շիկանում:

Մեր քաղաքը սառած է: Ցուրտը շփոթեցրել է, մտքերը քարացել են: Մետրո մտնող մարդիկ դրսից զարմանքի արտահայտություն են ներս բերում, բոլորը նույն կերպ չեն ժպտում, ձեռքերը շփում. «Ասում ենՙ թե ավելի է ցրտելու», ասելով մետրոյի վագոնում իրար են սեղմվում. անհանգիստ շարժումները մատնում են ներքին տագնապը:

Ամանորյա առեւտրի իրարանցումը հետ է մղվել: Մթերային կրպակներում քարացել-մնացել են գույնզգույն մրգերը: Ռուսաստանի հետ գազի պայմանագիրը չստորագրելու երիտասարդների ակցիան ճեղքում է ցրտի անհոգի պատը, ԱԺ-ում ակցիային միանում են լրագրողները. աննախադեպ է: «Չի կարելի, իրավունք չունեն»-ը հնչում է տարօրինակ: Իրավունքի ի՜նչ մասշտաբների խախտումներՙ մեր շուրջը, մեր օրերում-լեցուն, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական:

Սոված շունը շարունակում է ձայնակցել փողոցի մյուս ծայրում տարուբերվող տնանկ իր բախտակցուհուն: Ինչո՞ւ հայտնվեցի հենց այդ պահին դրսումՙ կենդանական ու մարդկային ձայնային աղերսների խաչմերուկում: Երբ լռությունը շարունակում է խտանալ շուրջս, ներսումս տագնապն ահագնանում է: «Որպեսզի գրե՞մՙ ինչո՞ւ»,- միտքս պտտվում է անսովոր արագությամբ: «Ո՞ւմ հասցեագրես», պատնեշը անանցելի է…

SAS-ի կոկորդիլոսին մարտահրավեր նետած «Երեւան սիթի»-ն ներկայացնում է աֆրիկյան իր ընձուղտինՙ 380.000 դրամին հակադրելով 280.000-ը, փաստորեն ավելի մատչելի գին առաջարկելով: Հարավային մայրցամաքի տաք շունչը հայկական սուպերմարկետներում «կոտրում է» հյուսիսից ներկրած ցուրտը: Տնտեսատերերի վերնախավում էկզոտիկ մսատեսակների մրցավազքը աշխուժացնում է երիտասարդ մտքերը:

Շան հաչոցը շատանում է քաղաքում, օդում սառչում-քարանում է ձյան փաթիլը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈԳԱՏԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ` ԽՆԱՄՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԶԳԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Հաջորդ գրառումը

ՎԱՀՐԻՃ ՀԱՍՐԱԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՀՐԻՃ ՀԱՍՐԱԹՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական