Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՊԵՍ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ

25/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հիշո՞ւմ եք թագավորի եւ ծերունի իմաստունի հանդիպում-զրույցը, երբ թագավորը շրջում է իր երկրով մեկ եւ հանդիպում իմաստունին, ում երբ հարցնում է, թե ո՞վ ես դու, ստանում է պատասխան` ես ոչինչ եմ: Հետո ծերունին բացատրում է, որ արքան էլ` իր ծիրանիով, թագավորական փառքով ու պերճությամբ, բանակի հզորությամբ ի վերջո գնում է ոչինչ դառնալու ճանապարհով, քանի որ ամեն ինչի վերջը ոչինչն է… Ուրեմն, եթե այս հեքիաթ-պատմությունից ելնենք, ապա ինչպես էլ գնանք, ի վերջո ոչնչին ենք հասնելու եւ ոչինչ ենք դառնալու` բոլորս: Խնդիրն այն է, որ դեպի ոչինչ տանող, բայց բազմաթիվ սխրագործություններով ու փորձություններով, նաեւ պարգեւներով լի այս ճանապարհին զուգահեռ կա եւս մեկը` պատրանքային մի ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում, ճանապարհ, որն իրականում չկա:

Երբ խորհրդարանում լսում ենք որոշ պատգամավորների եւ հետո կարդում ենք այդ պատգամավորների մասին պատմող, նրանցից հարցացրույց վերցրած լրագրողական նյութերը, հասկանում ենք, որ մենք հիմա գնում ենք մի ճանապարհով, որը չկա:

Ժամանակ առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողներին կեսկատակ-կեսլուրջ (հիմա ենք հասկանում, որ շատ էլ լուրջ) ասաց, թե լրագրողներն իրենց (նկատի ունի քաղաքական գործիչներին) պետք է վճարեն, որպեսզի իրենք լրագրողներին հարցազրույց տան: Բադեյանի տրամաբանությունը հետեւյալն էր. եթե լրագրողական նյութը լրագրողի աշխատանքն է, հացը, ապա լրագրողն իր հացի համար պետք է վճարի, ինչպես բոլորը: Սակայն պատգամավորի այս «նախաձեռնությունը» ընթացք չստացավ… Անցավ ժամանակ, եւ նույն Բադեյանը ԱԺ-ի միջանցքում լրագրողների հանդիպելով նախ «բացականչեց»` «արա», ապա եւ հորդորեց վերջիններիս իրեն «ախմախ հարցեր չտալ»: Որպես այդպիսին Բադեյանը որակել էր լրագրողի հարցը, թե օրենք չի՞ խախտվում արդյոք, երբ «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը հեռարձակվում է ռուսերեն: Հետո Բադեյանն ասել էր. «Եթե փողոցի եզդին էտ հարցը տա, ես էլի կհասկանայի, բայց դուք էդքան մակարդակ չունե՞ք, արա…»: Հիշեցնենք` «արա»-ն պատգամավորի խոսքում պետք է ընկալել` զուտ որպես բացականչություն, ոչ թե դիմելաձեւ:

Անցավ ժամանակ, եւ որոշ լրագրողներ, որոշ կարճ ժամանակով դադարելով զբաղվել լրագրությամբ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության առջեւ փոքրիկ պիկետ կազմակերպեցին: Լրագրողներից մեկի ձեռքին հետեւյալ տեքստով ցուցանակ կար` «Խելքի եկեք, արա»: Այն բարձրացրած լրագրողը, թեեւ չմեկնաբանեց, բայց կարելի էր հասկանալ, որ այս դեպքում էլ «արա»-ն ոչ թե դիմելաձեւ է` ՀՀԿ խմբակցությանը, կամ դրա ներկայացուցիչներից մեկին, այլ պարզապես բացականչություն է: Այս ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բոլորովին այլ առիթով հայտարարեց. «Հանգստյան օրերին կարելի է մի օրենսդրական նախաձեռնություն մշակել, որով կարգելվի լրագրողներին` որակումներ տալ»: ՀՀԿ խմբակցության ղեկավարին դուր չէր եկել, երբ լրագրողներից մեկը իր մասին նյութում գրել էր` «Գալուստ Սահակյանը ջղաձգվեց»: Սահակյանը նաեւ հայտարարեց, թե «կարելի է բարձրացնել նաեւ որոշ լրագրողների ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու հավատարմագրից զրկելու հարցը». հասկանալի է, որ Գալուստ Սահակյանը նկատի ուներ այնպիսի լրագրողների, ովքեր սիրում են որակումներ տալ:

Դժվար է ասել, ի՞նչ կազմ կհավաքի խորհրդարանում «լրագողներին իրենց տեղը ցույց տալ ցանկացող» պատգամավորական կազմը կամ ի՞նչ տեսք կունենա Գալուստ Սահակյանի հեղինակությամբ «հանգստյան օրերին» ստեղծվելիք օրինագիծը, բայց միանշանակ է, որ սա հենց այն ճանապարհն է, որը ոչ թե դեպի ոչինչ է տանում, այլ չկա: Փոխադարձ անհանդուրժողականությունը, որի անթույլատրելիության մասին պարբերաբար խոսում է ՀՀ նախագահը, կամ ԱԺ նախագահը` կոչ անելով ավելի հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, հենց սա է: Իրար ամեն գնով պատասխանելը սեփական անմեղությունը դեռեւս չի ապացուցում, որեւէ մեկի ջղաձգությունը նկարագրելը նյութին ոչ միշտ է պրոֆեսիոնալիզմ հաղորդում` ցույց տալով նաեւ լրագրողի հոգեբանական գիտելիքները: Քաղաքական գործիչ լինելը չի ազատում նաեւ «ախմախ» հարցերին պատասխանելու պարտավորությունից, ընդ որում, լռությունը հաճախ եւս կարող է դիտարկվել որպես պատասխան:

Հակառակ պարագայում, իհարկե, կարելի է եւ պատժել, սաստել, կասեցնել, զրկել հավատարմագրերից, բացականչել «արա», վիրավորել, ապակիներ թխկթխկացնել, դավաճաններ փնտրել եւ գտնել, բայց ինչպե՞ս սա անվանել, եթե ոչ` համատարած ջղաձգում, եւ ո՞ւր կտանի մեզ այս ճանապարհը, ճանապարհը, որն ուղղակի գոյություն չունի, քանի որ կա մի ճանապարհ, որը բոլորիս ի վերջո կդարձնի ոչինչ` անկախ նրանիցՙ լրագրո՞ղ ենք եղել, քաղաքացիական ակտիվի՞ստ, քաղաքական գործի՞չ, թե՞ պետության ներսում շրջող թագավոր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2013 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

FC-Ի «ՍԵՎԱՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

FC-Ի «ՍԵՎԱՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական