Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՍՏԱՏԵՑԻՆ «ՔԱՐՏԵԶԸ» ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ, ՈՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԸՆԹԱՆԱ ԴԵՊԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

25/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` դեկտեմբերի 24-ին մասնակցեց Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որից վերադառնում է Հայաստան` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հաստատված «ճանապարհային քարտեզով»: Իսկ որ այդ քարտեզ ասվածն էլ հաստատվել է, նիստից հետո մամուլի ասուլիսում, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մինչեւ հաստատվելն էլ, դեռեւս նիստի ընթացքում, Պուտինը նշել էր, թե հիշյալ քարտեզը հաստատվելու էր երեկ, ինչը եւ տեղի ունեցավ: Մաքսային միության եռյակից Ղազախստանը, սակայն, հատուկ կարծիքով է պատրաստ ստորագրել Հայաստանի «ճանապարհային քարտեզը»` նկատի ունենալով ղարաբաղյան հարցը, իսկ ավելի կոնկրետ` թե սահմանային ինչ վիճակ է լինելու Արցախի հետ: Այս մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է հենց նիստի ընթացքում: Այս հարցը, ըստ Ղազախստանի նախագահի, կփորձեն լուծել փորձագետները:

Ակնհայտ է, որ այս հարցը փորձագետների մակարդակում չէ, որ լուծվելու է, եթե, ընդհանրապես, լուծվելու է, քանի որ Արցախի հետ հարաբերությունների ու սահմանների անցկացման հարցը առկա է Հայաստանի որեւէ ինտեգրման ձեւաչափում ներգրավման պարագայում: Թե ինչ են այս հարցում որոշել Մոսկվայում ու ինչին է համաձայնել Հայաստանը` վաղ թե ուշ կիմացվի: Ամեն դեպքում, «զգայուն հարցեր» ունի նաեւ հենց ինքըՙ Ղազախստանը, Ռուսաստանի հետ, մասնավորապես` էներգետիկայի ոլորտում

ՌԴ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ ավարտին են մոտեցել նմանատիպ քարտեզ կազմելու աշխատանքները նաեւ Ղրղզստանի հետ, թեեւ այդ երկրի կողմից առաջ քաշված ինչ-ինչ հարցեր են մնացել լուծելու: Հույս հայտնելով, որ ղրղըզ գործընկերների հետ առկա խնդիրները լուծում կգտնեն, Պուտինը հայտարարել էր, որ հենց այդ նատակով էլ երեկվա նիստին հրավիրվել էին Հայաստանի եւ Ղրղզստանի նախագահները:

Որ այս քարտեզը պատրաստվում էին հաստատել, արդեն իսկ գաղտնիք չէր, հատկապես որ Հայաստանը գլխապտույտ արագությամբ է փորձում լցնել այն բոլոր բացերը, որ առկա են Մաքսային միության ճանապարհին: Սակայն հետաքրքրական է, որ Պուտինը հարկ է համարել նույն ասուլիսում շեշտել, թե «եվրոպական եւ եվրասիական ինտեգրումները կարող են արդյունավետորեն լրացնել միմյանց»: Ավելին, Պուտինի մատուցմամբ, հենց այս մոտեցումից էլ բխում են գործադրվող ջանքերը, հատկապես որ նոր տարվա սկզբին պատրաստվում է Ռուսաստան-Եվրոմիություն հանդիպում, որտեղ ռուսական կողմը ցանկանում է քննարկել նաեւ այս հարցը:

Պուտինի ներկայացմամբ, Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան նախագահների մակարդակով հանդիպումները կշարունակվեն տարին առնվազն երեք անգամ ձեւաչափով` «պահպանելու ինտեգրման աշխատանքների բարձր տեմպը նաեւ հաջորդ տարի»:

Հաջորդ տարի մայիսի 1-ին էլ Պուտինը ցանկանում է ստորագրման համար պատրաստ տեսնել արդեն Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը, որի` ազգային խորհրդարաններում վավերացումից հետո միությունն իր ամբողջ ձեւաչափով կսկսի գործել արդեն 2015թ. հունվարի 1-ից: Ամեն դեպքում, ներկա դրությամբ, պայմանագրի ինստիտուցիոնալ հատվածի առնչությամբ հավանություն են տվել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Բելառուսն ու Ղազախստանը: Ըստ Պուտինի, փաստացի համաձայնեցվել են ստեղծվելիք միության գործունեության հիմնական սկզբունքները, որին կհաջորդի պայմանագրի գործառնական կամ ճյուղային հատվածի նախապատրաստումը:

Բոլոր պարագաներում, ստեղծվելիք միության համատեքստում, ըստ Պուտինի, համամենաշնորհային օրենսդրությունն է ներդաշնակեցվում, եւ արդյունքում եվրասիական տնտեսական հանձնաժողովը մրցակցության միասնական կանոնների պահպանման վերահսկողության լիազորություններ կստանա, իսկ հնարավոր խախտումները կքննվեն ԵՎՐԱԶԵՍ-ի դատարանի կազմում գործելիք հատուկ գերատեսչության կողմից:

Հայաստանի կողմից արդեն պաշտոնական հաղորդագրության համաձայն, «ճանապարհային քարտեզ» ասվածը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդիՙ պետությունների ղեկավարների մակարդակով որոշումն է Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի մասին:

Հանձնարարվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովինՙ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է նաեւ վարել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մոնիտորինգ եւ Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ:

Հիշյալ որոշման համաձայնՙ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքի ընթացքի մասին պետք է զեկուցի պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

«Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով, ինչպես նաեւ ընդունելով Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների ու Հայաստանի Հանրապետության փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, սատարելով Հայաստանի Հանրապետության մտադրությանըՙ դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, փաստաթուղթը ստորագրած չորս երկրների նախագահները հայտարարել են միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման մասին եւ հանդես են եկել «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման օգտինՙ եվրասիական ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու նպատակով», տեղեկանում ենք պաշտոնապես` ոչ մի տեղեկացում չստանալով Ղազախստանի հատուկ կարծիքի մասին:

Ինչեւէ, ընդհանրացնելով նշենք, որ Հայաստանը շատ մեծ արագությամբ ստորագրում է բազմաթիվ փաստաթղթեր, որոնք տանում են դեպի Մաքսային միություն, սակայն այդ փաստաթղթերի վերաբերյալ ոչ քննարկումներ են տեղի ունենում, ոչ էլ դրանց թեր ու առավել կողմերն են ներկայացվում: Եվ, որպես կանոն, նման իրավիճակներում միայն գործնականում են ի հայտ գալիս բոլոր խնդիրները, որոնց լուծումն արդեն հետադարձ տարբերակով մեծապես բարդ է լինում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ԵՆ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական