Մայրաքաղաքի «Կիլիկիա» մարզասրահում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Քաշային 8 կարգերում չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւանի 95 ըմբիշներ:
Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոններ հռչակվեցին Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սանոյանը (61 կգ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ), Դավիթ Ափոյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (գերծանրքաշ):