Էլինա Դանիելյանն ու Զավեն Անդրեասյանը հաջող են մեկնարկել Գրոնինգենի շախմատի մրցաշարումՙ տոնելով 2-ական հաղթանակ եւ 14 շախմատիստների հետ գլխավորելով աղյուսակը: Զավենը պարտության է մատնել Բրենտ Բուրգին եւ Շամիլ Արսլանովին, Էլինան հաղթել է Ալեքսանդր Չեռնուխինին եւ Մարտին Մոլինարոլիին: 3-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն միմյանց հետ:
Հայաստանի 3-րդ ներկայացուցիչըՙ Տիգրան Սիմոնյանը, մեկնարկում հաղթելով Տյարկ Վոսին, 2-րդ տուրում պարտվեց Էրվին Լ՛Ամիին: