Ռուսական «R-Sport» կայքի անցկացրած հարցման արդյունքներով, ՀՀ հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 2-րդն է ճանաչվել առաջնության լավագույն ֆուտբոլիստների մրցույթում: Նա վաստակել է 33 միավոր: Մովսիսյանը զիջել է «Զենիթի» եւ ՌԴ հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովին, որը 45 միավոր է վաստակել: Լավագույն եռյակը եզրափակել է Մոսկվայի «Դինամոյի» եւ ՌԴ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը, որի հաշվին 23 միավոր է գրանցված: