Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՅՐ ԲԱԶԷԻ ՆՈՐ ԱԼԲՈՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԹԷՔԷԵԱՆ ԿԵԴՐՈՆԷՆ ՆԵՐՍ

24/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

Ազգագրական անփոխարինելի նախաձեռնութեան մը ուրիշ մէկ փառաւոր արտահայտութիւնն է Հրայր Բազէի (Խաչերեան) վերջերս լոյս ընծայած «Մէկ ազգ, մէկ եկեղեցի» հրաշագեղ ալբոմը, որ ներկայացուեցաւ Նիւ Ջըրզիի Թէքէեան սրահին մէջ Նիւ Եորքի Թէքէեան մշակութային միութեան կողմէ, դեկտեմբեր 15-ին: Հակառակ տեղացող ձիւնին ստեղծած երթեւեկի արգելքներուն, սրահ փութացած էին մշակութասէր հասարակութիւն մը եւ գնահատելի թիւով երիտասարդներ:

Հակառակ որ այս շրջանակին համար ծանօթ անձնաւորութիւն է Բազէն, սակայն ԹՄՄ վարչութեան պատասխանատուներէնՙ բժ. Վաղինակ Դարբինեանը հետաքրքրական կերպով իր ողջոյնի խօսքին մէջ ներկայացուց մոնթրէալաբնակ արուեստագէտ ու լուսանկարիչ Հրայրը:

Աւելի քան մէկ ժամ տեւողութեամբ լուսարձակի տակ առաւ իր այս ալբոմը, որ նուիրուած է պատմական Հայաստանէն սկսեալ մինչեւ Միջին Արեւելքի մայր գաղութներու, Պոլիսէն մինչեւ Հեռաւոր Արեւելքի նօսրացած ու երբեմն միայն մէկ հայ բնակիչ ունեցող երբեմնի առոյգ հայկական համայնքներու, նախկին Խորհրդային Միութեան ու Ամերիկաներու տարածքին թէ Եւրոպայի մէջ փլատակ, կանգուն թէ աւելի նոր կառուցուած աղօթատեղիներուն, մատուռներուն, եկեղեցիներուն ու տաճարներուն եւ մեր նորանկախ Մայր հայրենիքին: Անոնք բոլորը կը տողանցեն այս ալբոմի էջերէն:

Ու մտովի ըլլալ ու քալել իրեն հետ այդ հեռաւոր ու երբեմն անմարդաբնակ մեր սարերուն ու լանջերուն` Վասպուրական աշխարհի Կտուցի ճգնարանն ու Վանայ լիճի Սուրբ Թովմասի լքուած մեր սրբավայրերը, կամ այրիացած մեր Անիի Ս. Աստուածածին եկեղեցին ու Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր եկեղեցին, ցասումով վայելել Բանգլադեշի ու Սինկափուրի եւ Խարթումի մեր Աստուծոյ տուները: Երթալ Արցախ ու անցնիլ Նոր Ջուղա ու Ապատան: Երթալ Անթիլիասի մայրավանք ու Զմմառի Հայ կաթողիկէ մայրավանքը … երթալ մեր ծննդավայրերը` Պէյրութ, Այնճար, Դամասկոս ու Հալէպ ու անցնիլ Տէր Զօրէն, ուր սուրիական վերջին իրադարձութիւններուն ոճրագործ ձեռքեր ռմբահարել ջանացին մեր սուրբ նահատակներուն մատուռ-յուշարձանը:

Այցելեր է Նոր աշխարհ, ուր ամէն հայահոծ աւանի մէջ կանգնեցուցած ենք եկեղեցի մըՙ Կորդոբայէն մինչեւ Կարակաս, Ֆիլադելֆիայէն մինչեւ Հոլիվուդ ու Տորոնտօ … Երկա՜ր է շարքը: Հայաստանի անկախացումէն ետք Երեւանի ու Մոսկուայի մեր եկեղեցիները, տաճարները եւ զմայլիլ Սուրբ Էջմիածինով, իր նո՜ր ու հին ամրակուռ կոթողներով, թանգարաններով ու վերանորոգուած շրջակայ մատուռներով: Վերջապէսՙ Պոլսոյ մեր ազգային եկեղեցիներուն կը միանայ Սուրբ քաղաքը` Երուսաղէմ, ուր Հրայր ցոյց կու տայ Սրբոց Յակոբեանց միաբանութեան ունեցած ազգային-եկեղեցական հարստութիւնները:

Ե՛ւ հայ առաքելական, ե՛ւ հայ կաթողիկէ ու աւետարանական, ե՛ւ էջմիածնական կամ անթիլիասական եկեղեցիները, քով-քովի դրուած գեղեցիկ համադրութիւն մը կը կազմեն շքեղ այս ալբոմին էջերուն մէջ:

Նոր տարուան լաւագոյն որպէս նուէր, այդ օր անմիջապես սպառեցան ալբոմին օրինակները: Այս աշխատանքին համար կազմուած յանձնախումբի ժրաջան ատենապետուհին` Հիլդա Յարութիւնեան ջանք չէր խնայած թէքէեանավայել մակարդակով մը կազմակերպելու ձեռնարկն ու հիւրասիրութիւնը:

Հրայրին իսկ տողերով. «Այն ուղեւորութիւնները, որոնք այս գիրքին իրագործումն են, ուխտ մըն էրՙ որ կատարեցի, երբ կը պայքարէի քաղցկեղի դէմ: Երկրորդ կեանքի մը պարգեւը: 1993էն 2013 ճամբորդեցի համայն աշխարհի տարածքը եւ նկարեցի հայոց եկեղեցիները: Ահա՛ արդիւնքը այդ բոլորին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԾԱՆՈԹ ՄՈՆԿՏՈՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ…

Հաջորդ գրառումը

ԿԱՄԻԼ ՍԵՆ ՍԱՆՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՄԻԼ ՍԵՆ ՍԱՆՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական