Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԱՆՈՐՅԱ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ

21/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Բ.

Երդվյալ հայաստանասեր սփյուռքահայ վաղեմի ծանոթս օն-լայն զրույցներից մեկում անդրադառնալով հայկական ավանդական ճաշատեսակներին, ասաց. «Դոլման հայկակա՞ն է»: «Չգիտեմ, ասացի»: Եվ հերթով սկսեց թվարկել գրեթե բոլոր հայտնի հայկական համարվող կերակրատեսակները, մեկ-մեկ թվարկելով դրանց ստույգ ծագումըՙ ոչ հայկական լինելու, նույնիսկ պատրաստման եղանակները ավելացնելով: «Էհ, մենք բան չունե՞նք, ուրեմն, հաՙ հարիսան», ասացի: «Դա էլ արաբական ծագում ունի», պատասխանեց: Հետո խոսակցության թեման տեղափոխեց ազգային արվեստի ոլորտ, խորապես հիասթափված մեր առկա վիճակից, մանավանդՙ հայկական հեռուստատեսության, սակայն, որպես անուղղելի լավատես, այնուամենայնիվ արձանագրեց դրական ինչ-որ միտումներ: Հետո անդրադարձավ վրացական ժողովրդական մի անսամբլի եվրոպական ելույթների հաջողություններին, համեմատության մեջ դրեց մերոնցից մեկի գեղղեկի ծանրաշարժ, հոգնած մարմնի հետ, փոքր-ինչ կոպտորեն, բայց հումորով: Ինչեւէ: Սփյուռքահայ մեր բարեկամը ինչ-որ տեղ իրավացի էր:

Ահավասիկ Ամանորը մոտենում է, ուզում եմ հիշելՙ ինչ ավանդական կերակրատեսակներ ենք մենք պատրաստում եւ ում սեղանին եմ երբեւէ տեսել:

Խոզի բդի սիրո պատմությունը վաղուց ամեն հայ ընտանիք յուրացրել է ուզած-չուզած: Սեղաններին կերակուրի տեսականին համընդհանուր նույնն է, քչերն են օրիգինալ բաների կողմնակից: Բայց արի ու տեսՙ այս տարին ուրիշ է:

Հայկական ամանորյա տոնական սեղաններին անակնկալ է անելու Կոկորդիլոսը: Հեռավոր երկրների ջրային այս գիշատչի համակրելի կերպարը, իր նույնքան համակրելի ատամնաշարով սկուտեղների վրա երբ հայտնվեց ֆեյսբուքյան լուսանկարում, մտածեցիՙ ֆոտոշոփի հնարանք է, հետո ավելի ուշադիր հայացքը հայտնի դարձրեց դրա իրական լինելը. այսինքնՙ SAS սուպերմարկետից ցանկացողը կարող է գնելՙ անակնկալի բերելով ամանորյա տոնական իր սեղանը եւ, իհարկե, այցելուներին. ընդամենը վճարելով 380.000 դրամ: Ֆեյսբուքյան մեկնաբանությունների համար շատ ժամանակ պետք չէ, ասենք, այդ փողը թող տան կարիքավորներին, ոչ թե կոկորդիլոսին եւ այլն:

Հումորն ու ծաղրանկարներն էլՙ իրենց հերթին: Դրանցից մեկում զուգված կոկորդիլոսներից մեկը մյուսին ասում է. «Ախչի, էս ուր ես գնում», «Հայաստան, ասում ենՙ 5 օրվա համար էնտեղ 380.000 դրամ են տալիս»: «Բայց գիտե՞ս, որ էլ հետ չես դառնալու»:

Վայելելով կոկորդիլոսյան այս տարվա հումորը, ուզում եմ պատկերացնել հայկական ամանորյա այն սեղանը, որի վրա կհայտնվի այս աննման գիշատիչըՙ միաժամանակ դժվարանալով վերհիշել հայկական ավանդական որեւէ ամանորյա կերակրատեսակ: Մոռացել եմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

JavakhkMedia.com – ՆՈՐ ԿԱՅՔ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՓԱԿԵԼ ԽՈՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՓԱԿԵԼ ԽՈՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական