Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ` ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ

21/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Մենք գիտենք մենք ով ենք, չգիտենք` դուք ով եք», դիմեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը ժառանգական Զարուհի Փոստանջյանին , ժամը 19 անց 16-ին, Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ստորագրված գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ, նյարդայնացած պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի գնահատականներին: Դա տեղի էր ունենում հատուկ այդ համաձայնագրերը քվեարկությամբ վավերացնելու նպատակով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, երեկ:

Առհասարակ` եթե գազի համաձայնագրերիի նախապատմությունից անտեղյակ մեկը լսեր Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստի քննարկումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական գազային համաձայնագրերը վավերացնելու վերաբերյալ, կընկներ շփոթմունքի մեջ, քանի որ կենաց ու մահու քննարկում տանող ընդդիմությունն ու իշխանությունը փաստարկներ էին բերում վերջին մարտին գնացողի նման` մաքսիմալ որակումներով եւ բնորոշումներով, անգամ բացահայտ վիրավորանքներով երբեմն: Մեծամասնությունը եւ «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը ներկայացնող էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը գազային համաձայնագիրը համարում էին Հայաստանի եւ հայ սպառողի համար շահավետ ու հաջողված, որի արդյունքում սպառողը էժան գազ է ստանալու, կուտակված 300 մլն դոլարի գազային պարտքի կես 155 մլն դոլարի փակումն էլ «Հայռուսգազարդի»` Հայաստանի կառավարության քսան տոկոս բաժնեմասով` ամենահարմար տարբերակը:

Իսկ ահա հայոց խորհրդարանի ոչ իշխանական ուժերը ամենասարսափելի բնորոշումները տվեցին այս եւ մյուս երկու գազային համաձայնագրերին` գազի գործարքն անվանելով ազգային դավաճանություն, պետական ինքնիշխանության վաճառք, երկրի անվտանգությանն ուղղված վտանգ, էներգետիկ կախվածություն այլ պետությունից` պահանջելով հետ տանել բաժնեմասի վաճառքի համաձայնագիրը, կամ գոնե նրա դրույթների որոշ վտանգներ վերացնել: «Հայռուսգազարդի» քսան տոկոս բաժնեմասի` ռուսական «Գազպրոմին» վաճառքի համաձայնագրի քննարկումներն այնպես էին թեժացել, որ անգամ պասը վերցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ մի թունդ, կապի-չափի բերելու ելույթ ուղղեց ընդդիմությանը, թե հո սուրբ չե՞ք, կամ Աստծու կողմից տրված շնորհ չունե՞ք, լեզուն ոսկոր չունի, հա, բայց Աստված մարդուն ուղեղ է տվել, որ լեզուն կառավարի ու անհեթեթություններ ասել թույլ չտա. «Այ աղերսող որակ, ի՞նչ ես անում, քսան կիլո կարող ես բարձրացնել, հարյուր կիլոյի ես մոտենում», ասաց` չգիտենք հատկապես ո՞ր ընդդիմադիր բանախոսին նկատի ունենալով եւ համաձայնագրի մասին ասելով, որ բաժնեմաս վաճառելու խնդիր է միայն: Նա ընդդիմադիր պատգամավորներից ոմանց ելույթները հոգեբուժարանի խնդիր անվանեց.«Եթե ձեր խելքին ընկնենք` նոր որակ առաջանա, դո՞ւք եք պատասխան տալու` մեր էներգետիկ հզորացման աղբյուրն է անվտանգ դառնում», ասաց նա` բանը հասցնելով «ճիվաղային արտաքինով դոշ ծեծելու» որակումների եւ կոչ անելով ընդդիմությանը չափը ճանաչել:

Իսկ մինչ այդ մի շարք ուշագրավ իրադարձություններ էին եղել ու ոչ իշխանական խմբակցություններից սովորաբար ելույթներ հնչեցնող պատգամավորների կողքին թարմ հնչումներ էլ էին եղել. օրինակ` ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը Ա. Մովսիսյանին հարց ուղղելիս ասաց.«Մենք տարիներով միասին աշխատել ենք նախարարներ, բարդ իրավիճակներում, այո, եղել ենք, բայց չենք դավաճանել ու ստել, եւ ուզում եմ հավատալ, որ հիմա նույնպես դա չի արվում», նկատեց նա` հարցնելով կուտակված պարտքի, գազի գնի չբարձրանալու մասին էներգետիկայի նախարարի նախկինում արված հավաստիացումների մասին:

Նրա կուսակից, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս ասաց, թե տեղի է ունեցել հանցավոր գործարք ՀՀ թիկունքում (ՀՀ-ն պետությո՞ւն է , թե «սխոդկա», հարցրեց), գազի դիմաց պարտքը չի ձեւակերպվել ու բերվել ԱԺ, քանի որ մի քանի համապետական ընտրություններ կային, դրանք պետք է անցնեին, նոր բերվեր գույժը ԱԺ: Եւ հայտնեց, թե` իր կուսակցությունը չի մասնակցի հանցավոր պայմանագրի վավերացմանը: Նաիրա Զոհրաբյանը վստահ էր, որ կառավարությունը չի մասնակցել համաձայնագրի տեքստին, վասալային տեքստը ներկայացրել է ռուսական «Գազպրոմը», որին համաձայնել է Հայաստանի նախագահը:

ՀՅԴ տեսակետը ներկայացնող Արծվիկ Մինասյանի կարծիքով պայմանագիրը տնտեսության անվտանգությունն ու զարգացումը չի ապահովում, ողջամիտ բացատրություն չկա, թե մինչեւ 2043 թվականը ինչու է բացառիկ արտոնություն տրվում ռուսական «Գազպրոմին», իսկ Հայաստանին կախվածության մեջ է գցում «Գազպրոմի» էներգետիկ շահերից. «Նվեր տայինք` էսպիսի պարտավորություններ էլ չստանձեիք: Անհամաչափ պարտավորություններ եք ստանձնել», ասաց նա` առաջարկելով մինչեւ քվեարկությունը բանակցել Հայաստանի նախագահի հետ եւ չեզոքացնել գոնե համաձայնագրի վտանգները:

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի ելույթը որակումների առումով միշտ բոլորից թունդն է լինում, եւ այս անգամ էլ բացառություն չէր, միանգամից առաջարկն ասենք` դա համաձայնագիրը հետ տանելուն էր վերաբերում, հետն էլ մի փրկության կոմիտե էր առաջարկում ստեղծել, քանի որ Հայաստանն անտեր է մնացել:

ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը քննադատության չդիմացող անվանեց համաձայնագիրը, անօրինական եւ դավաճանական գործարք` թաքցված գազի գնի թանկացում, երկու տարի շարունակվող գաղտնի բանակցություններ, մինչդեռ գազի գինը հինգ անգամ այդ ընթացքում թանկացել է` գաղտնաբար պետական պարտք կուտակելով: Ըստ նրա եւս` նպատակն է եղել ընտրական ցիկլերում սոցիալական դժգոհությունները հետաձգել: Իսկ համաձայնագրի վավերացման դեպքում կորցնում ենք այլընտրանքը` Իրանից կամ ուրիշ երկրից գազ գնելու հնարավորությունը:

Նկատի առնենք, որ բաժնեմասի վաճառքի համաձայնագրի առումով մտահոգություններ ուներ նաեւ մեծամասնությունից Դավիթ Հարությունյանը , ու արժե, որ նրա դիտարկումների հետ մեծամասնությունը հաշվի նստի:

Այս եւ երկու այլ համաձայնագրերի նյարդային քննարկումը երկար տեւեց, երեկոյան ուշ ժամի դեռ շարունակվում էր, քվեարկությունն էլ մնաց երկուշաբթի, ափսոսում ենք, որ չկարողացանք շատ մանրամասներ փոխանցել:

Վերջում ավելացնենք, որ քննարկումների ժամանակ Ազգային ժողովի դարպասների մոտ այս համաձայնագրերի դեմ բողոքի ցույց էր անում ակտիվիստների մի մեծ խումբ, որն այնքան էլ անամպ չանցավ, քանի որ եղան բերման ենթարկվածներ, որոնց հետո ազատ արձակեցին:

Եվ մի նկատառում էլ` այս հապշտապ արտահերթ նիստերը ոչ մի առումով շահեկան չեն, քանի որ բազմաթիվ կարեւոր նախագծեր են լցվում իրար գլխի, մինչդեռ երկրի ճակատագրի վերաբերյալ նախագծերին ուշադիր ու քննական հայացք է պետք հանգիստ պայմաններում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԵՖԱ-Ն ՏԱՐԱՆՋԱՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՎԵՐՍԿՍՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՆԵԼ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐՍԿՍՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՆԵԼ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական