Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 28-ին կայացած վիճակահանությամբ 2015-ի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Ադրբեջանի պատանեկան հավաքականներն ընդգրկվել էին միեւնույնՙ 4-րդ խմբում:
ՈւԵՖԱ-ն որոշել է տարանջատել 2 հակամարտող երկրների հավաքականներին: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է ընտրական 9-րդ խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Սերբիայի եւ Սան Մարինոյի ֆուտբոլիստների հետ: Ընտրական մրցաշարը կկայանա 2014-ի հոկտեմբերի 10-15-ը Սերբիայում:
Իսկ Ադրբեջանի հավաքականը մնացել է 4-րդ խմբում, որտեղ մրցելու է Սլովակիայի, Հունգարիայի եւ Սլովենիայի ընտրանիների հետ: