Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԵԹՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԵՆՆ ՈՒՆԻ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՂ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

20/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդի իսլամի աղանդի հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի եւ նրա հետեւորդների ձեռքում հայտնվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 40 պատգամվորներին խայտառակող սեռական բնույթի տեսանյութեր: Թուրքական մամուլում այս լուրերն սկսել են շրջանառվել այն բանից հետո, երբ կոռուպցիայի եւ ապօրինությունների մեղադրանքների հիման վրա երեք նախարարների որդիների եւ մի շարք հայտնի գործարարների հետ 50-ից ավելի մարդ ձերբակալվեց, եւ Թուրքիայի օրակարգը ցնցած իրադարձությունների հետեւանքով Ստամբուլի ոստիկանապետ Հուսեին Չափքընի հետ միասին 50-ից ավելի բարձրաստիճան ոստիկաններ հեռացվեցին աշխատանքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, թուրքական odatv.com կայքը գրում է, որ Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված ձերբակալությունների հետ կապված Էրդողանի եւ կառավարության մյուս անդամների կոշտ հայտարարություններին ի պատասխան, Ֆեթուլլահ Գյուլենին մոտ հարաբերություններով հայտնի Լրագրողների եւ գրողների միությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե «ի հայտ են եկել նախորդ ընտրությունների հետ կախված, անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող անբարո մեթոդներ եւ նախաձեռնություններ բովանդակող նոր գործիքներ»: Ակնարկվում է նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավոր ընդդիմադիր Ժողողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալի քաղաքական կարիերային վերջ դրած եւ ԱԶԿ-ի տարածած սեռական բնույթի տեսանյութի նման փաստերի հրապարակումը:

Կազմակերպության այդ հայտարարությունը կայքը դիտում է որպես զգուշացում կառավարությանը, ինչպես նաեւ ակնարկ, որ հնարավոր հրապարվելիք ինտիմ տեսանյութերի հետեւում կանգնած չէ գյուլենյան շարժումը:

Կայքը գրել է նաեւ, որ մի քանի օր առաջ «Սոզչու» թերթի թղթակից Էմին Չոլաշանը խմբագրություն է ուղարկել վարչապետ Էրդողանի մերձավորներից մեկի անկողնային տեսարանները, եւ նշել, որ այդ տեսանյութը չեն հրապարակում այն պատճառով, որ գիտեն, որ այն կապված է Գյուլեն-Էրդողան դիմակայության հետ:

Ըստ կայքի, դրանից հետո սոցցանցերում տարածվել է վարչապետի հարազատ եղբոր` Մուստաֆա Էրդողանի մասին մի հոլովակ, որում նա մասնակցում է պետության հետ համագործակցող, մարդկանց առեւտրով զբաղվելու, կազմակերպված հանցագործությունների մեջ մասնակից լինելու եւ անչափահասներին մարմնավաճառության ներգրավելու մեջ մեղադրվող մի գործարարի մերձավորի հարսանյաց հանդեսին: Տեսահոլովակում Մուստաֆա Էրդողանը ընթերցում է վարչապետ Էրդողանի շնորհավորական ուղերձը նորապսակներին: Տեսանյութը տարածած անհայտ անձը ակնարկել է, որ նման ապացույցներ ունի նաեւ վարչապետի անձնական կյանքի եւ այդ գործարարի հետ նրա սերտ կապեր ունենալու մասին:

Թուրքական մամուլը գրում է, որ հնարավոր է` Գյուլենի աղանդի մոտ տեսանյութ կա նաեւ վարչապետ Էրդողանի աձնական ինտիմ կյանքի մասին, ու Լրագրողների եւ գրողների միության հայտարարությունը հենց դրա ակնարկն է: Մամուլը մեջբերել է նաեւ օրերս Գյուլենի արած հայտարարությունն այն մասին, որ մի քանի տարի առաջ Թուրքիայից արված հեռախոսազրույցում մեկն ասել է իրեն, որ «հարկադրված` նրա հետ այցելության է գնացել մի կնոջ»:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները տեղեկացված չեն եղել ոստիկանության գործողություններից, եւ որ իրենք ամեն ջանք գործադրելու են իշխանության դեմ այդ գործողությունները բացահայտելու եւ կանխելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՄԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱԶԴՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱԶԴՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական