Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ»

19/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Հ.

Համազգային մշակութային միության կողմից լույս է տեսել «Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրներ» ժողովածուն, որը ներառում է 2013թ. ապրիլի 5-ին եւ 6-ին ԵՊՀ-ում եւ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցած գիտաժողովի նյութերը:

Երկօրյա գիտաժողովը, որը նախաձեռնել էին «Համազգայինը», ԵՊՀ-ն ու Գրողների միությունը, նպատակ ուներ համակողմանիորեն, գրականագիտական արդիական չափանիշներով արժեւորելու հայ արձակը, անդրադառնալու նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին

Ժողովածուն ամփոփում է Հայաստանը եւ Սփյուռքը ներկայացնող քսան գրաքննադատների Անուշ Աբելյանի, Արքմենիկ Նիկողոսյանի, Հայկ Համբարձումյանի, Դիանա Համբարձումյանի, Լեւոն Մութաֆյանի, Վահրամ Դանիելյանի, Ալիս Հովհաննիսյանի, Ալվարդ Սեմերջյան-Բեքմեզյանի, Իշխան Չիֆթճեանի (Գերմանիա), Անի Փաշայանի, Արմեն Ավանեսյանի, Կարինե Հարությունյանի, Սաթենիկ Ավետիսյանի, Սուրեն Դանիելյանի, Սիրանուշ Դվոյանի, Թադեւոս Խաչատրյանի, Անահիտ Հակոբյանի, Յակոբ Պալեանի (Ֆրանսիա), Անի Փաշայանի, Ժենյա Քալանթարյանի ուսումնասիրությունները, որոնք անդրադառնում են ժամանակակից հայ արձակի քննադատությանը, դրա հերոսներին, վտանգված ինքնության հիմնախնդիրներին, հետանկախացման շրջանի հայ արձակի որոշ ֆենոմենների, համակողմանիորեն վերլուծում Աղասի Այվազյանի, Նորայր Ադալյանի, Գուրգեն Խանջյանի, Լեւոն Խեչոյանի արձակը, անդրադառնում նաեւ սփյուռքահայ արձակի խնդիրներին եւ փիլիսոփայական ուղղություններին: Այս քսան զեկույցներն, անշուշտ, մերօրյա հայ արձակի ողջ պատկերն ու նրա գրականագիտական համընդգրկուն քննությունը ներկայացնելու հավակնություն չունեն, բայց, վստահաբար, անդրադառնում են նորագույն շրջանի հայ արձակի ընթացքին, նրա գեղարվեստական ու բովանդակային հարցադրումներին, ներժանրային առանձնահատկություններին ու բազմազանությանը եւ առհասարակ նրա գեղարվեստական ձեւի փնտրտուքին ու որոնումներին:

Ժողովածուն կազմել եւ խմբագրել է Լիլիթ Գալստյանը, տպագրվել է «Անտարես» հրատարակչությունում:

Վստահաբար, ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրների քննությունը ներկայացնող այս գիրքն արժեքավոր է ոչ միայն բանասիրական ամենալայն շրջանակների համար, այլ նաեւ հայ գրականության ընթացքով հետաքրքրված ընթերցողների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«+ ԿԻՆՈՅԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՍԵՐԲԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՐԲԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական