Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵՑ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԳՈՅԱՑԵԼ 300 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

18/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանել է, թե երբ է գոյացել Հայաստանի 300 միլիոն դոլարի պարտքը ռուսական կողմին, որի դիմաց վաճառվեց «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս մասնաբաժինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակց ության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Մովսիսյանը նշեց, որ 2011թ. ռուսական կողմը հայկական կողմին գազի գնի բարձրացման վերաբերյալ բազմաթիվ ակնարկներ է արել: Սկսած 2011թ.-ից` մեկ տարվա ընթացքում հայկական կողմը բանակցություններ է վարել, որպեսզի գազի գինը չբարձրանա, սակայն ապարդյուն: «Մինչեւ վերջնական հայտարարի գալը կողմերը պայմանավորվել են, որ կընդունվի գործող գազի գնի միջին սակագին, այն է` սահմանի վրա 180 դոլար: Սկսած 2011թ. ապրիլից մինչեւ այսօր գազի գինն անընդհատ փոփոխվել է, սակայն սահմանից վաճառվել է 180 դոլարով, ինչի հետեւանքով երկու տարվա ընթացքում առաջացել է 300 միլիոն դոլարի ճեղքվածք, որի կեսը ռուսական կողմը վերցրել է իր վրա, մյուս կողմը հայկական կողմն է պարտավորվել փակել: Հաջորդող բանակցություններով որոշում է կայացվել, որ ճեղքվածքը փակելու համար կառավարությունը պետք է վաճառի «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս մասնաբաժինը»,-պարզաբանեց Արմեն Մովսիսյանը:

ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հարցին ի պատասխան, թե ինչու, երբ ռուսական կողմը երկու անգամ բարձրացրել է գազի սակագինը, կառավարությունը հասարակությանը եւ Ազգային ժողովին տեղյակ չի պահել փոփոխությունների մասին եւ պարտքի մարումը վերցրել է իր վրա, Արմեն Մովսիսյանն ասաց, որ բանակցությունները շարունակվել են երկու տարի եւ սակագնի մասին ոչինչ հնարավոր չէր ներկայացնել հասարակությանը, քանի որ չկային բանակցության վերջնական արդյունքները: «Հանցագործություն կամ օրենքի խախտում չկա, որ մենք չենք ներկայացրել սակագները, քանի որ բանակցություններն ավարտվել են վերջերս: Մենք լավ գիտեինք, որ ինչ-որ ճեղքվածք առաջանալու էր, սակայն չգիտեինք, թե որքան: Կարծում եմ, որ բանակցությունների արդյունքը դրական է, քանի որ հասարակությունը գազի համար ավելի բարձր սակագին չի վճարում»,-ասաց Մովսիսյանը:

Դեկտեմբերի 2-ին ՌԴ-նՙ Նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի ընթացքում Երեւանում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր: Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազը կվաճառի 189 դոլարով 1000 խմ-ի դիմաց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՁԱԽ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ»ՙ «ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ

Հաջորդ գրառումը

Doing Business 2014-Ի ՑՈՒՑԱՆԻՇԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Doing Business 2014-Ի ՑՈՒՑԱՆԻՇԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական