Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՆ ՈՒ ՕՈՒԼՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ

14/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական եւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների միջեւ ստորագրվեց համագործակցության նոր աստիճան ենթադրող հուշագիրըՙ «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում:

«Կրթական ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները կազմակերպչական եւ ֆինանսական մեծ ներդրում են պահանջում, որոնք ապահովելու դեպքում հնարավոր կլինի կյանքի կոչել դրանք»,-նշեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը :

Կնքված հուշագիրը ենթադրում է ուսանողների, դասախոսական անձնակազմի եւ կրեդիտների փոխանակում ուսումնական պրակտիկայի ոլորտում, համատեղ հետազոտական գործունեություն, կրկնակի բակալավրական, մագիստրոսական, դոկտորական աստիճան շնորհող կրթական ծրագրեր:

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ընդգծեց` բուհում ամենակարեւոր օղակը եղել, կա եւ մնում է ուսանողը, ապա առաջարկեց երկու համալսարանների միջեւ 2014 թվականին իրականացնել ուսանողների փոխանակման ծրագիր:

Ռուբեն Միրզախանյանը Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունենին համարեց ֆիննական կրթական նորագույն համակարգի հիմնադիրներից մեկը, ապա սիրով ընդունեց նրա` Օուլուի համալսարանում հյուրընկալվելու հրավերը:

Լաուրի Լայունեն մեծ պատիվ համարեց հուշագրի ստորագրումը` այն դիտարկելով երկու բուհերի համագործակցության առաջին փուլի ամփոփման եւ հետագա զարգացման փաստաթուղթ, որն ամպայման կիրագործվի. «Ստորագրված համաձայնագիրը ենթադրում է ոչ միայն ուսանողների ուսումնառության գործընթացի կազմակերպում, այլեւ դասախոսական անձնակազմի փոխանակում, որը հնարավորություն կտա համատեղ կազմակերպել ակադեմիական դասընթացներ, իրագործել հետազոտական նախագծեր եւ ինչու ոչ` մշակել երկու պետությունների եւ բուհերի կողմից ճանաչվող համատեղ գիտական աստիճաններ շնորհելու ծրագիր»:

Լաուրի Լայունեն շնորհակալություն հայտնեց համագործակցող կողմերին, ապա նշեց` երկու բուհերի համագործակցությունը թերեւս կյանքի չկոչվեր, եթե չլիներ Օուլուի համալսարանի կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա-Լիզա Կորկեամակին: Օուլուի ռեկտորը անկեղծացավ` եռամյա համագործակցության ընթացքում իրենք եւս եղել են սովորողի կարգավիճակում. Օրինակ, կրթության ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Վեսա-Մատտի Սարենիուսը ուսումնասիրել է հայոց լեզուն եւ հայկական մշակույթը: Ի դեպ, վերջինս ներկաներին ողջունեց հայերեն:

Հանդիպման ավարտին համագործակցող բուհերի ներկայացուցիչները փոխանակեցին շնորհակալագրեր եւ հուշանվերներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում անցկացվող Հայկական պետական մանկավարժական եւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների համագործակցային ծրագիրն ամփոփող աշխատաժողով-կոնֆերանսը, որի բացմանը ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա երեք տարի առաջ մեկնարկած ծրագիրը համարեց ոլորտում շոշափելի ձեռքբերումներով աչքի ընկնող ամենահաջողված ծրագիրը:

««Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագիրը պետք է դառնա կրթական ոլորտի յուրաքանչյուր մասնակցի սեփականություն, ոչ թե կատարած աշխատանքի հաշվետություն: Սա բովանդակություն է, որ պետք է ներդրվի այլ բուհերում եւսՙ եվրոպական լավագույն կրթական չափանիշներին համապատասխան դասավանդման մեթոդաբանություններ, առարկայական ծրագրեր, կրթության որակի ապահովման ժամանակակից գործիքներ ունենալու համար. դրանք են ժամանակակից որակյալ կրթության բաղադրիչները»,-ասել էր Արմեն Աշոտյանըՙ հույս հայտնելով, որ երկու բուհերի միջեւ սկիզբ դրված համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում:

Նախարարն անդրադարձել էր նաեւ ծրագրի արդյուքներինՙ նշելով, որ բացի արտաքին ֆինանսական եւ բովանդակային աջակցությունից, Մանկավարժական համալսարանը համագործակցել է աշխարհի լավագույն բուհերից մեկի հետ, որի կրթական մոդելը Եվրոպայի մանկավարժության բնագավառում դասական օրինակ է: Խոսելով ծրագրի շրջանակում Օուլուի համալսարանի ձեռքբերումների մասինՙ Արմեն Աշոտյանը վստահեցրեցՙ օտարերկրյա գործընկերների համար նույնպես այս համագործակցությունը միջազգայնացման հաջողված ծրագիր էր:

«Ծրագրի ընթացքը գնահատում ենք օգտակար եւ արդյունավետ. համագործակցության եւ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են պրակտիկայի կազմակերպման նոր մոդելներ, տարբեր առարկաների գծով նոր ծրագրեր, մեթոդական մոտեցումներ եւ ուսումնական գործընթացի բարեփոխման այլ բաղադրիչներ»,-ողջույնի խոսքում նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՙ հավելելով, որ գործընկեր բուհերի մասնագետների փոխայցելություններն անգնահատելի եւ արդյունավետ նշանակություն կունենան ոչ միայն այդ համալսարանների, այլեւ երկու երկրների կրթական համակարգերում:

«Ֆինլանդիայում ուսուցիչը միշտ էլ հարգված մասնագիտություն է եղել. մենք ունենք ուսուցիչների պատրաստման, կրթության իրականացման գործում հինավուրց ավանդույթներ: Մեր երկրի տնտեսական հաջողությունների հիմնական մասը հենց կրթական համակարգի հզորությունն է եղել, ներկայումս մեր երկիրը հենված է հենց գիտելիքի ապահովման վրա, իսկ բարձր որակի կրթության երաշխիքը դասախոսի որակն է»,-ասաց Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունենՙ հավելելով, որ ներկայիսՙ գլոբալիզացիայի ժամանակաշրջանում բոլոր համալսարաններին անհրաժեշտ են գործընկերներՙ արդյունավետ համագործակցություն ունենալու համար:

Լաուրի Լայունեն ընդգծեց, որ համագործակցության ընթացքում երկու բուհերի համար առանցքային են եղել որակի ապահովումը, արդյունավետ կառավարումն ու թափանցիկության սկզբունքերը եւ խիստ կարեւորվել վերապատրաստման դասընթացների իրականացումը, որն անմիջականորեն կապված է ֆակուլտետի եւ համալսարանի աշխատանքների հետ:

Օուլուի ռեկտորն ընթերցեց նաեւ Ֆինլանդիայի կրթության եւ գիտության նախարարի ուղերձը, որում նա իր ուրախությունն է հայտնում համագործակցության արդյունքում երկու համալսարաններում կատարված փոփոխությունների վերաբերյալ եւ առաջարկում համագործակցել առավել լայն շրջանակներում:

Ծրագրի իրականացմանն աջակցելու համար Լաուրի Լայունեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստեան Աեդոյին պարգեւատրեց Օուլուի համալսարանի շքանշանով, իսկ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանինՙ բրոնզե մեդալով:

«Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի ֆինանսական աջակցություն ցուցաբերած Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստիան Աեդոն վստահեցրեցՙ ծրագրով նախատեսված դրույթները իրագործելու դեպքում ներկայիս բարեփոխումների տեսանկյունից Մանկավարժական համալսարանը կդառնա լուրջ մրցակից:

Աշխատաժողով-կոնֆերանսի աշխատանքները շարունակվեցին զեկուցումների ձեւաչափով. կրթության ոլորտի փորձագետները ներկայացրին բովանդակային բարեփոխումներն ու իրականացված աշխատանքները:

Ի դեպ, «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում անցկացվող Ֆինլանդիայի Օուլուի եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանների համագործակցային ծրագիրն ամփոփող աշխատաժողով-կոնֆերանսի աշխատանքները կշարունակվեն նաեւ այսօր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍՊԱՆԻԱՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ

Հաջորդ գրառումը

ԳԱԶԻՑ «ՔԱՇՎԱԾ» ԱԴՐԲԵՋԱՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԳԱԶԻՑ «ՔԱՇՎԱԾ» ԱԴՐԲԵՋԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ...

ԿարդալDetails

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական