Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը շարունակում է հաջող ելույթները Հնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում ընթացող թենիսի մրցաշարում: Նա հերթական հաղթանակը տոնեց ուկրաինուհի Աննա Շկուդունի նկատմամբ (7-6, 4-6, 6-3): Հաջորդ փուլում Ամիրաղյանը մրցեց բրիտանացի Ջեյդ Ուինդլիի հետ: Թեեւ մրցակցուհին դասակարգման ցուցակում զգալիորեն գերազանցում էր Անիին, սակայն հայ թենիսիստուհին շահեց մրցախաղը (6-4, 2-6, 6-4) ու մտավ քառորդ եզրափակիչ: