Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

12/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ դատավորների միության խորհուրդ

Երեկ «Ազգ»-ը անդրադարձել էր դատարաններին ու դատավորներին քննադատող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին: Այսօր ներկայացնում ենք դատավորների միության խորհրդի բուռն հակազդեցությունը նույնությամբ, առայժմ ձեռնպահ մնալով մեկնաբանելուց: Սակայն չենք կարող չասել, որ մեր դատավորներն իզուր են վախենում, որ ՄԻՊ-ի զեկույցը կարող է բացասական տպավորություն ստեղծել «հանրության շրջանում»: Դժբախտաբար այդ տպավորությունն առկա է վաղուց, եւ դատավորներն ու դատարանները դեռ շատ պետք է ջանան փոխելու այն:


Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը հայտարարում է.

– հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական եւ հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձեւավորմանը

– զեկույցն ամբողջությամբ երեւակայության արդյունք է եւ արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաեւ այդօրինակ երեւակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը

– պրոֆեսիոնալ մարմինը գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է եւ պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են

– զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտինՙ ընդհանրապես եւ այդ պաշտոնը զբաղեցնող անձինՙ մասնավորապես:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.

– Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության եւ սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ նորմերին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ 5-րդ հոդվածներ)

– Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու եւ այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը, անթույլատրելի համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարեւորելով դատարանիՙ որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.

– հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը, անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքըՙ ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

16 ԱՄԻՍ ՄԻՆՉԵՎ 2015-Ի ԱՊՐԻԼԻ 24-Ը

Հաջորդ գրառումը

ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԳՐԿԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ 5 ՃՅՈՒՂԵՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԳՐԿԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ 5 ՃՅՈՒՂԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական