Իսպանիայում վերջնագիծը հատեց շախմատի մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը 7 հնարավորից վաստակած 5,5 միավորով գրավեց 4-րդ տեղը: Կարենն ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող Նամիգ Գուլիեւից, որը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Վիտալի Կոզլակին: Կարենը միակ պարտությունը կրեց 4-րդ տուրում բուլղարացի Բորիսլավ Իվանովից, ինչն էլ նրա համար ճակատագրական եղավ: