Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՆՈՒՆԷ ՄԵԼԻՔԵԱՆ ԿԸ ԳՐԱՎԷ ԻՐ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ

10/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

Այս որքա՜ն հայ արուեստագէտներ ունի Նիւ Եորքը … պիտի ըսեն ամերիկահայերը: Ե՞րբ հաւաքուեցան անոնք մեր այս քաղաքին մէջ: Եւ ինչո՞ւ: Ընդհանրապէս անոնք Հայաստանէն արտագաղթած հայեր են. անուննե՞ր. տա՛նք. մաեստրօ Խորէն Մէյխանաեճեան, պարիթոն Վաղարշակ Օհանեան, դաշնակահարուհի Լուսին Պատալեան, դաշնակահարուհի Կարինէ Պօղոսեան, յօրինող եւ դաշնակահար Կարէն Յակոբեան, երգչուհի Յասմիկ Մէյխանաեճեան, երգչուհի Անուշ Բարքլի, ջութակահար Դիանա Վասիլեան եւ դեռ ու դեռ: Բոլո՛րն ալ ծնունդը Խորհրդային Հայաստանի լաւ օրերու մշակութային հունձքին: Այո՛, չամչնանք ըսելու, որ անոնք զաւակներն են այն իշխանության, որ սիրեց մեր մշակոյթը, յարգեց իր արժէքները, գնահատեց զանոնք ու աշխարհով մէկ զանոնք ներկայացուց:

Սակայն, չտարածուինք:

Նոյեմբեր 20 Նիւ Եորքի առաջնորդանիստ Ս. Վարդան Մայր եկեղեցին չորրորդ անգամ ըլլալով հանդիսացաւ ժամադրավայրը արուեստասէր նիւեորքահայ խաւին: Ամերիկայի Հայոց առաջնորդարանը, դարձեալ գործակցութեամբ ՄԱԿ-ի մօտ ՀՀ ներկայացչութեան, կազմակերպեց ջութակահար Նունէ Մելիքեանի մենահամերգը: Ծնած Երեւանՙ դափնեկիր է ան մրցանակներու, ինչպէս` «Դավիդ Օյստրախ» Մոսկուայի միջազգային փառատօնին, «Անդրէա Փոսթաչինի» միջազգային մրցոյթին, ԼԻՍՄԱ հիմնարկութեան: Նուագած է Նիւ Եորքի Կարնըգի Հոլի եւ Մոսկուայի Բոլշոյ համերգասրահներուն մէջ:

Ան ուսանած է Կալինա Թուրչանինովայի անուան կեդրոնական երաժշտանոցին մէջ: Ավելի ուշ կը տեղափոխուի Քանադա, ուր կը ստանայ մագիստրոսի կոչումը Վլադիմիր Լանդմանի հսկողութեան ներքեւ: Ան եղած է կրտսերագոյն ուսանողուհին այդ հաստատութեան: Շուտով պիտի աւարտէ Նիւ Եորքի Ալբերտ Մարքովի երաժշտանոցի դասընթացները: Շնորհալի հայուհի մը, վերջապէ՛ս:

Դաշնամուրով անոր կ՛ընկերակցի Ռաիսա Քարկամանտովա, որ իր կարգին ծանօթ դաշնակահարուհի է:

Յայտագրին բացումը կը կատարէ concerts@saintvartan յայտագիրներու պատասխանատու Շողակ Յովհաննէսեան: Ան, գործակցութեամբ Ս. Վարդան Մայր եկեղեցւոյ լուսարարապետ Մամիկոն Ծ. վրդ. Քիլեճեանի, լաւագոյն մակարդակով, այս անգամ եւս կազմակերպած էր համերգը:

Յայտագիրը`

Fritz Kreisler (1875-1962) Prelude and Allegro, Recittativo and Scherzo op. 6:

Յոհաննէս Բրահմսի (1833-1897) Scerzo C minor op.: Ալեքսանտր Սպենդիարեանի (1871-1928) նշանաւոր «Ղայթարմա»ն: Արամ Խաչատուրեանի (1903-1978) «Աշուղներու նուիրուած երաժշտութիւն-բանաստեղծութիւն»ը (1922): Այնուհետեւ` Նունէի մեկնաբանութեամբ ծաղկաքաղ մը հրամցուեցաւ Խաչատուրեանի գործերէն եւ հուսկ` Մորիս Ռավէլի Tzigane op. 76 յայտնի գործը:

Համերգին ներկայ էին դիւանագէտներ ՄԱԿ-ի անդամ զանազան երկիրներէն, ինչպէս նաեւ` նախկին հայրենաբնակ ու մշակութասէր հայրենակիցներ: Նիւ Եորքի երաժշտասէր խաւը դարձեալ եկած էր ծափահարելու շնորհալի արուեստագիտուհիին:

Փակման խօսքը, յայտագրի աւարտին, ըրաւ թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամեանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍՈՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԵՐԳԸ ՀՈԽՍՏԵՐԻ (ԳԵՐՄԱՆԻԱ) ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍՈՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԵՐԳԸ ՀՈԽՍՏԵՐԻ (ԳԵՐՄԱՆԻԱ) ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Փաշինյանը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց...

ԿարդալDetails

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025

Մոսադը մասնակցո՞ւմ է ուկրաինական անօդաչուների կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական