Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԾԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

10/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Միջին Արեւելքը դյուրավառ մի տակառ էՙ պատրաստ պայթելու ամենադույզն կայծից: Իսկ Բուշ-Չեյնի վարչակազմը ոչ միայն չխուսափեց այդ կայծը առաջացնելուց, այլեւ դիտավորյալ եւ անխնա կերպով պատերազմ սանձազերծեց Իրաքի դեմ, որը մինչեւ օրս արյան մեջ լողում է: Մենք դեռ շա՜տ պետք է սպասենք այն օրվան, երբ իրականություն կդառնա Չեյնիի կանխագուշակումը, որ Իրաքի ժողովուրդը մի օր ծաղիկներով կդիմավորի նախահարձակներին:

Ընդհանուր առմամբ, վերոնշյալ հրձիգների ստերի հիման վրա նախաձեռնված պատերազմը խլեց ավելի շատ քաղաքացիների կյանքեր, քան բռնակալ Սադդամ Հուսեյնը երբեւէ կարող էր սպանել: Ավելին, այդ պատերազմի հետեւանքով սպանվեցին 4.500 երիտասարդ ամերիկացիներ, իսկ 50 հազարն էլ վիրավորվեց եւ հաշմանդամ դարձավ, ֆիզիկապես կամ մտավոր հաշմանդամ, ավելորդ բեռՙ ամերիկացի հարկատուների համար:

Իրաքյան պատերազմը 3 տրիլիոն դոլար արժեց եւ ծնկի բերեց Ամերիկայի տնտեսությունը: Պոլ Վոլֆովիցի եւ նրա նոր պահպանողականների (neo con) խմբավորումը մոգոնեց այդ պատերազմը Իսրայելի հանդեպ սպառնալիքները ոչնչացնելու նպատակով: Սադդամ Հուսեյնը ոչ սպառնացել էր, ոչ էլ կարող էր սպառնալ Միացյալ Նահանգներին:

Կարծիք կա, որ Չեյնիի ծրագիրն էր պատերազմի հաջողության դեպքում ընդարձակել այն եւ դրանում ներառել Իրանին ու Սիրիային: Բարեբախտաբար «ծաղիկներով դիմավորվելու» փոխարեն նա ստիպված եղավ հեռանալ Սպիտակ տնից, թողնելով, որ նախագահ Օբաման գլուխ հանի ստեղծված խառնաշփոթից: Վերջինս փորձում էր գործել համաձայն իր նախընտրական խոստումների, որոնք պետք է առավել խաղաղ իրավիճակներ ստեղծեին աշխարհի անհանգիստ տարածաշրջաններում: Սակայն իր երկրորդ պաշտոնավարության կեսին նա դեռ բազմաթիվ ներքին հարցեր ունի լուծելու: «Օ Բամա Քերը» (o bama care)ՙ առողջապահության բնագավառի իր ծրագիրը վտանգված է, ներգաղթի օրինագիծը դեռեւս անորոշության մեջ է, մնացած ներքին խնդիրներն էլ հերթի են սպասում:

Ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումի դրժումը, ճիշտ է, չի անդրադառնալու խաղաղության կողմնակցի իր կերպարի վրա, սակայն հուսախաբ է անելու (եւ արել է) հայկական համայնքին: «Նյու Յորք թայմսում» Մարկ Լոդլերը գրում է. «Ամերիկացիների չափազանց հոգնածությունը պատերազմներից ուժեղացրել է բանակցային լուծումներ գտնելու Օբամայի բնազդը:

Սպիտակ տան պաշտոնյաները առաջ են քաշում այն միտքը, որ նախագահը միշտ էլ ծրագրել է հասնել խաղաղության հաստատման այս կետին եւ դրան նախորդած ամեն ինչը (Աֆղանստանում զորքերի տեղակայում, Բեն Լադենի սպանություն եւ այլն) եղել են պարզապես իր նախորդների հետքերի մաքրման գործողություններ»:

Մաքոքային դիվանագիտության շնորհիվ պետքարտուղար Ջոն Քերրին կարողացավ ի վերջո բանակցային սեղանի շուրջը նստեցնել իսրայելցիներին եւ պաղեստինցիներին, չնայած դեռ անողաքաբար առաջ է տարվում Արեւմտյան ափի բնակեցման գործընթացը հակառակ իսրայելցիներին ուղղված նրա հորդորանքներինՙ դադարեցնելու գաղութաբնակեցումը: Դեռ պարզ չէ, թե ուր կտանեն այդ բանակցությունները կամ ինչ արդյունք կունենան, սակայն կողմերն առնվազն, երկար դադարից հետո, դարձյալ խոսում են միմյանց հետ:

Ջոդի Ռուդորենը իր «Ուղերձ Երուսաղեմից» հոդվածում («Նյու Յորք թայմսի» նոյեմբերի 25-ի համարում) գրում է, որ Նաթանյահուի առաջնահերթ նպատակն է Իսրայելը դուրս բերել իրանյան ռումբերի ազդեցության ոլորտից եւ ոչ թե խաղաղարար լինել եւ ստեղծել երկու պետություն: Սա նշանակում է, որ բանակցությունները անվերջ կարող են շարունակվել առանց որեւէ կոնկրետ արդյունքի:

Բայց, մյուս կողմից, Մ. Նահանգների վարչակազմը կարողացավ օգտվել հնարավորություններիցՙ առաջխաղացում մտցնելու երկու դժվարագույն խնդիրների լուծման հարցում: Մեկը բանակցություններ վարելն էր Իրանի միջուկային պաշարների շուրջը, մյուսըՙ խորհրդակցություն հրավիրելը Սիրիայի պատերազմի առնչությամբ: Երկու հարցերն էլ կենսական կարեւորություն ունեն Միջին Արեւելքում ապրող հայերի համար:

Իրանի նորընտիր նախագահ Ռուհանիի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտնվելուց եւ նախագահ Օբամայի հետ հեռախոսազրույցից հետո դիվանագիտական գնդակը սկսեց գլորվել, եւ ժամանակավոր համաձայնություն կնքվեց Իրանի եւ Անվտանգության խորհրդի 5 երկրների միջեւ: Վեց ամիս հետո կողմերը վերջնական պայմանավորվածության կհանգեն, որի հաջողութան դեպքում Օբամայի վարչակազմը արտաքին քաղաքականության բնագավառում հաղթանակ կտոնի:

Համաձայնությունը մտահոգում է Իսրայելին, որին ոչինչ չի բավարարում, բացի ռմբակոծելուց Իրանի ամբողջ միջուկային ծրագիրը: Վարչապետ Նաթանյահուն անձամբ է արշավ սկսել այդ համաձայնության դեմ, Օբամային անվանելով թույլ եւ միամիտՙ նենգ ու խորամանկ Իրանի դիմաց: Իսրայելական քարոզչությունը իր հերթին, անշուշտ, գործի է լծվածՙ ձախողեցնելու համաձայնությունը: Այս առնչությամբ «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» պարբերականը մի լուսանկար էր հրատարակել, որտեղ Նեւիլ Չեմբեռլենը պայմանագիր է ստորագրում Հիտլերի հետ 1938-ին, լարվածության թուլացման մի պայմանագիր, որը Հիտլերին իր մարտավարական ծրագրերը մշակելու անհրաժեշտ ժամանակը տրամադրելուց բացիՙ ուրիշ ոչ մի արդյունք չտվեց:

Որեւէ մեկը, որ հարցականի տակ է դնում Օբամայի վճռականությունը, պետք է հիշի, որ նա ընդամենը B52 տիպի ռմբակոծիչներ հրամայեց ուղարկել Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ գոյություն ունեցող վիճելի տարածքների հարցը լուծելու համար, իսկ Չինաստանը համաշխարհային հզորության տերություն է եւ ոչ թե տարածաշրջանային:

Հետաքրքրականն այն է, որ մինչ Օբամայի վարչակազմը «միջուկային գործարքն» էր բանակցում Իրանի հետ, Մ. Նահանգների Կոնգրեսը նախապատրաստում էր Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ գործադրելու մի բանաձեւ, որին ի պաշտպանություն ստեղծվել էր մի երկկուսակցական կոալիցիա Չակ Շումերի եւ Հարրի Ռեյդի գլխավորությամբ:

Մինչ «գործարքի» առավելությունների եւ վտանգների վերաբերյալ քննարկումները շարունակվում են, անգլիական «Էկոնոմիստ» հանդեսը գրում է, որ ռմբակոծելը ընդամենը մի քանի տարով է հետ գցելու Իրանին, մինչդեռ Միջին Արեւելքը վերաձեւավորելու է բոլորովին այլ կերպ: «Ոչ ոք չգիտիՙ դրական ելք ունենալու է, թե ոչ, բաց արդեն պարզ է, որ ռիսկերը նվազագույնի են հասցված, «դրական փոփոխությունների հնարավորությունը շատ մեծ է, իսկ այլընտրանքըՙ պարզապես սոսկալի»:

Մյուս դրական տեղաշարժը Սիրիային է վերաբերում: Իրաքի եւ Լիբիայի ջախջախումից հետո (Ռուսաստանի եւ Չինաստանի քթի տակ) Սիրիան, պարզվեց, «ամուր ընկույզ է» եւ հեշտությամբ չի պարտվի: Օբաման պատին էր սեղմվածՙ ռմբակոծելու Սիրիան, այն պատրվակով, որ Ասադի վարչակազմը քիմիական զենք էր կիրառել իր ժողովրդի դեմ:

Նա հարցը Կոնգրես տարավ, բայց կորցրեց իր մոտիկ դաշնակցիՙ Մեծ Բրիտանիայի աջակցությունը: Վերջինս լավ «վառվել» էր Իրաքումՙ զոհ դառնալով նախկին վարչապետ Թոնի Բլերի սուտ խոսքերին, որոնք պարզապես Բուշ-Չեյնի զույգին ծառայություն մատուցելու համար էին ասված: Ռուսաստանը Օբամային անհրաժեշտ «թզենու տերեւը» ճիշտ ժամանակին ներկայացրեցՙ առաջարկելով ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքի պաշարները: Գործընթացը հաջողությամբ առաջ է գնում:

Մինչ բանակցությունները միջազգային մակարդակով առաջ էին գնում, Ասադի զորքերը, Ռուսաստանի եւ Իրանի անմիջական օժանդակությամբ, ամրապնդեցին իրենց դիրքերը մարտի դաշտում: Ասադի հակառակորդները երբեմն իրար չեզոքացրին, բայց նաեւ մեկ այլ ծայրահեղ իսլամիստական վարչակարգի առաջացման տեսլականը ուրվագծեցին, ինչը ահաբեկեց Արեւմուտքին:

Ասադի ընդդիմադիրները հիմնականում վարձկաններ էին Քաթարից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից եւ Հորդանանից հավաքագրված, դավադրական միեւնույն ծրագրի մասնակիցները, որոնք ուղարկվել էին Լիբիաՙ տապալելու Քադաֆիի վարչակարգը:

Ներկայումս խորհրդաժողով է նախատեսված անցկացնել Ժնեւում հունվարի 22-ին: Այդ առթիվ «Նյու Յորք թայմսը» գրում է. «Վարչակարգի փոփոխությունները Իրանում եւ Սիրիայում արդեն հարցից դուրս են: Այժմ ժամանակն է համաձայնության գալու նախկին հակառակորդների հետ»:

Հաֆեզ Էլ Ասադի եւ որդուՙ Բաշար Էլ Ասադի իշխանությունների ներքո Սիրիան, Իրաքի հետ միասին, այն երկրներից էր Միջին Արեւելքում, որտեղ քաղաքականությունն ու կրոնը իրարից անջատ գոյատեւում էին: Ավելին, Ասադը չափազանց բարյացակամ է եղել միշտ քրիստոնյա փոքրամասնության հանդեպ, որոնց թվում են նաեւ հայերը: Հալեպը հայկական մշակույթի եւ գրականության վերջին ամրոցն է: Պաշարման մեջ գտնվող հայերն այնտեղ վայելում են կառավարության պաշտպանությունը եւ ստանում ուտելիքի պաշարներ: Ասադի հակառակորդները քարուքանդ են արել հայկական եկեղեցիներ կամ էլ դրանց վրայի խաչերը փոխարինել իրենց սեւ դրոշներով:

Խաղաղ ժամանակներում Սիրիան միշտ Հայաստանին բարեկամ երկիր է եղել: Իրանում հայերի համար վտանգն ավելի մեծ էր: Եթե Իրանը ռմբակոծվեր, Հայաստանը կկորցներ արտաքին աշխարհի հետ շփվելու իր հավատարիմ փրկարարներից մեկին: Բացի դրանիցՙ Արեւմուտքը միշտ էլ ծրագրեր մշակել էՙ հարմար պահին Իրանի հյուսիսային տարածքները Ադրբեջանին նվիրելու համար, ինչը 20 միլիոնով կավելացներ ալիեւյան գերդաստանի իշխանության տակ գտնվող Ադրբեջանի բնակչությունը, որ պատրաստ է ատելություն ժայթքել Հայաստանի սահմաններում:

Խաղաղության հեռանկարը խիստ շահավետ է ընդհանրապես տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի համար: Պատերազմներից, ծայրահեղականությունից, գաղութարարությունից եւ ահաբեկչությունից տուժած տարածաշրջանային այդ երկրները արժանի են ապրելու խաղաղ եւ ապահով ժամանակներում: Վերջին հաշվով դրանից տնտեսապես կօգտվի նաեւ Մ. Նահանգները, եւ դա կարձանագրվի որպես դիվանագիտական հաղթանակ նրա համար:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻ. ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՂԵՏԻ 25-ԱՄՅԱԿԸՙ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ՄԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ՄԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական