Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՆԻՆԻ ԱՐՁԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

10/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե արդեն մի քանի շաբաթ «արթուն ու ակտիվ Մայդան» ունեցող Ուկրաինայում կարծում են, թե պրոլետարների առաջնորդ Լենինի արձանը հեռացնելով իրենք անմիջապես դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց, ապա սխալվում են: Քանի որ եթե Լենինի արձանի հեռացումը նշանակեր ռուսական ազդեցության վերջ, ապա Հայաստանում, օրինակ, ռուսական ազդեցությունը վաղուց ավարտված կլիներ:

Ավելին, եթե Կիեւի Մայդանում գիշերող ցուցարարները, որոնց թիվը, ինչպես հաղորդում են տարբեր աղբյուրներ, մեկ միլիոնի է հասնում, վստահ են, թե ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելով Ուկրաինան անմիջապես լավ է ապրելու, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ամենաշատը տուժածներից մեկը` ուկրաինական տնտեսությունը անմիջապես ու կտրուկ աճ է արձանագրելու, ուկրաինացիները սկսելու են հանգստան օրերը անցկացնել Փարիզում, Լոնդոնում, ցանկության դեպքում անգամ հունական կղզիներում, ապա այս առումով եւս Մայդանում սխալվում են: Քանի որ Ասոցիացման համաձայնագիրը, եթե անգամ Կիեւը ստորագրի, ամենեւին չի նշանակում, թե Ուկրաինան մտնում է Եվրոմիություն, ավելին, եթե անգամ Ուկրաինան իր ներկա հնարավորություններով մտնի Եվրոմիություն, դա ամենեւին չի նշանակի, թե ուկրաինացիները սկսելու են անհամեմատ ավելի լավ ապրել: Օրինակՙ հույները եւ պորտուգալացիները, նաեւ իռլանդացիներն ու հատկապես երիտասարդության շրջանում հսկայական գործազրկություն ունեցող իսպանացիները եւս Եվրոմիությունում են, ավելին` բրիտանացիները` 2017-ին կայանալիք հանրաքվեով դեռ կորոշեն` ցանկանո՞ւմ են մնալ Եվրոմիությունում, թե` ոչ: Բացի սրանիցՙ Մայդանում, որտեղ ցուցարարներին «որոշ փոքր ռեստորանների ու սրճարանների ուկրաինացի սեփանակատերեր անվճար մատուցում են, օրինակ` խոզաճարպ` «ուկրաինական ազգային ուտեստներից մեկը», մոռանում են կամ չգիտեն, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու պարագայում, առավել եւս` ԵՄ մտնելու պարագայում ուկրաինական ապրանքը լրջագույն դժվարություններ կունենար շուկա գտնելու համար, քանի որ այսօր չի համապատասխանում Եվրոմիության պահանջներին:

Մի խոսքով` Մայդանում մեկ միլիոն մարդ շատ բան է մոռանում, թեկուզ նաեւ ընդդիմության առաջնորդի դերում հայտնված բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի պարտությունները` միջազգային ռինգում, որոնք քիչ, բայց եղել են: Ի դեպ, համաձայն անկախ սոցիոլոգիական հետազոտությունների, այս պահին «Վիտալի Կլիչկոյի վարկանիշն անհամեմատ բարձր է գործող նախագահ Յանուկովիչի վարկանիշից», իսկ ամերիկյան Financial Times-ն էլ գրում է. «Կլիչկոյին սպասում է իր կյանքի ամենածանր մենամարտը, որտեղ նա, սակայն, պետք է դիմակայի Պուտինին»:

Այս ամենով հանդերձՙ Մայդանն այսօր հիշեցնում է սեփական երկրի ու ժողովրդի պատմությունից փոքր-ինչ հոգնած, նոր պատմություն ստեղծելուն կողմնակից, ընդհանուր առմամբ` շատ բան չհասկացող եւ Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը Եվրոմիությունում ապրելու իրավունքի հետ խառնող մարդկանց բազմություն, որն ուղղակի էլ չի ուզում այսպես ապրել, եւ որը պարզապես «այսպես ապրելու մեջ» մեղադրում է Մոսկվային, ավելի ճիշտ` ռուսականացմանը: Հետեւաբարՙ Կիեւի դեպքերը կարող են եւ տեղափոխվել Լենինի արձանը հանած այլ երկրներ եւս, օրինակ` Կովկաս, օրինակ` Միջին Ասիա, որտեղ բնակվող ժողովուրդները եւս չեն ցանկանում «այսպես ապրել»: Այսինքն, «արաբական գարնան» նմանությամբ, Մայդանի իրադարձությունները եւս կարող են տարածական լինել` հետխորհրդային տարածքում վերածվելով այսպես կոչված «հակառուսական մեծ ապստամբության»: Պատահական չէ, որ Մայդանում անցած օրերին հայերս գտանք մեր եռագույնը, ադրբեջանցիներն իրենց դրոշը գտան: Սակայն, ինչպես արաբական յուրաքանչյուր երկրում տեղի ունեցած հեղափոխություններն են մեկը մյուսից տարբեր, այնպես էլ Ուկրաինայում իրադրությունն է խիստ տարբերվում հետխորհրդային այլ երկրներում առկա իրադրությունից: Օրինակՙ Ուկրաինայի արեւմտյան շրջանները, Լվով քաղաքի «գլխավորությամբ», վաղուց արդեն հայտնի են որպես երկիրը դեպի Արեւմուտք տանելու քաղաքականության ջատագով, մինչդեռ արեւելյան շրջանները, օրինակ` Խարկով, Դոնեցկ քաղաքներով, հայտնի են իրենց «ռուսականությամբ»: Իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, անգամ Միջին Արեւելքի երկրներում չկա նման ներպետական տարածքային սահմանում: Հայաստանի հարավում էլ, հյուսիսում էլ, արեւելքում ու արեւմուտքում էլ կան եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ցանկացողներ եւ հակառակըՙ դեպի Եվրոպա գնալ ցանկացողներ: Այս առումով Ուկրաինան` հետխորհրդային տարածքում բացառիկ երկիր է: Բացի սրանիցՙ Ուկրաինայի անցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաղթեց Յուլյա Տիմոշենկոյին ձայների բավականին մոտ հարաբերակցությամբ: Իսկ Յանուկովիչը հայտնի է որպես ավելի շատ ռուսական կողմնորոշում ունեցող գործիչ, մինչդեռ Տիմոշենկոն հակված էր դեպի Արեւմուտք: Ուրեմն Յանուկովիչ-Տիմոշենկո ընտրապայքարը պայքար էր Ուկրաինայում երկու կողմնորոշումների միջեւ, եւ հաղթեց «ռուսական կողմնորոշումը»: Ավելին, հնարավոր է, որ հատկապես նախկին նախագահ Վիկտո Յուշչենկոյի` հակառուսական ընդգծված քաղաքականությունից հետո Յանկուկովիչի առջեւ խնդիր է դրված` վերականգնել, ապրապնդել Մոսկվայի հետ կապերը, հետեւաբար Յանուկովիչը, հրաժարվելով կամ երկարաձգելով ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի կնքումը, պարզապես իր ընտրական խոստումն է կատարում: Ավելորդ չենք համարում նշել, որ հետխորհրդային ոչ մի երկրում չի եղել քաղաքական կողմնորոշումների միջեւ այսքան սուր պայքար նախագահական ընտրություններում: Ճիշտ է, Հայաստանի նախորդ նախագահական ընտրությունները կարելի է եւ դիտարկել Արեւմուտք-Ռուսաստան ազդեցությունների գոտիների պայքարի տիրույթում, բայց այդ ժամանակ ոչ ոք Հայաստանում վստահ չէր, որ Սերժ Սարգսյանը, որի քաղաքական թիմն ակտիվ բանակցությունների մեջ էր եվրոպացիների հետ` Ասոցիացման համաձայնագիր նախապատրաստելու շուրջը, հենց ռուսական կողմոնորոշման կրողն է:

Եվ վերջապես, ուկրաինական իրադարձությունները չեն կարող տարածվել հետխորհրդային երկրներում, որովհետեւ Կիեւում ցուցարարներն ավելի ազատ են ու անվտանգ: Ուկրաինան, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի կամ Ղրղզստանի, ՀԱՊԿ անդամ չէ, որքան էլ մարդիկ շատանան Մայդանում, Մոսկվան, «իր դաշնագրային պարտավորություններից ելնելով», չի կարող զորք մտցնել` «պահպանելու պետական կարգը»: Մինչդեռ Մոսկվան սա կարող է անել եւ Հայաստանում, եւ Ղրղզստանում: Չմոռանանք նաեւ, որ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ներառված վեց հետխորհրդային երկրներից Բրյուսելի համար հիմնական թիրախը հենց Ուկրաինան էր, ոչ թե, օրինակ, Հայաստանը: Հետեւաբար ուկրաինացի «հակառուսական» ցուցարարները կարող են եւ ակնկալել ու ստանալ Եվրոպայից օգնություն ու սատարում, ինչի հույսը ԵՄ-ի համար քիչ կարեւոր Հայաստանում ու Ղրղզստանում ցուցարարները հազիվ թե ստանային:

Ուրեմն այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, նախ դժվար է ասել, որ հաջողություն կբերի «մայդանցիներին», որովհետեւ նրանցից շատերը պայքարում են հանուն մի բանի, որը չգիտեն, թե ինչ է, իսկ շատերն էլ ուղղակի չգիտեն, թե ինչու են պայքարում, ապա եւ չի կարող տեղափոխվել հետխորհրդային այլ երկրներ` վերոհիշյալ եւ այլն պատճառներով:

Իսկ Լենինի արձանը, հասկանալի է, ոչ մի կապ չունի այս ամենի հետ, ավելին, Լենինն ու իր գաղափարախոսությունը, ինչպես հետո պարզ դարձավ, ոչ մի կապ չունեին խորհրդային երկրի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԷՇԹՈՆԸ ԳՆՈՒՄ Է ԿԻԵՎ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԷՇԹՈՆԸ ԳՆՈՒՄ Է ԿԻԵՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական