Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Իսպանիայում սկսված շախմատի մրցաշարում: Նրա մրցակիցը պորտուգալացի Նունո Գուրեյրոն էր: Կարենն իր անհատական վարկանիշով (2604) 2-րդն է մրցաշարի 92 մասնակիցների մեջ: Ամենաբարձր վարկանիշը (2660) ունի ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկը: