Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԻՎԸ»

07/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Արաս Օզբիլիսը հարցազրույց է տվել «Սովետսկի Սպորտի» թղթակցին: Թեեւ Արասը կարողանում է ռուսերեն խոսել, սակայն նախընտրել է հարցազրույց տալ անգլերենով, որպեսզի ոչինչ չշփոթի:


– Ռուսաստանում իսկական ձմեռ է: Կիրակի օրն էլ Ռոստովում, որտեղ «Սպարտակն» անցկացնելու է այս տարվա վերջին հանդիպումը, 1-4 աստիճան ցուրտ է սպասվում: Արաս, հնարավո՞ր է դեկտեմբերին Ռուսաստանում ֆուտբոլ խաղալ:

– Եթե անկեղծ, ապա խաղադաշտերի մեծամասնությունն ահավոր վիճակում է: Սակայն ստիպված ենք խաղալ: Նույնիսկ -5 աստիճանի դեպքում կարելի է ֆուտբոլ խաղալ, թեեւ ցուրտ եղանակը խնդիրներ է ստեղծում: Հատկապես դժվար է փոխարինման դուրս գալ եւ միանգամից խաղի մեջ ներգրավվել: Սակայն ֆուտբոլիստի համար եղանակային անբարենպաստ պայմանները չպետք է խոչընդոտ լինեն:

– «Վոլգայի» հետ խաղում առատ ձյուն էր տեղում: Վիճակվե՞լ է ավելի վատ պայմաններում խաղալ:

– Այո, 3 տարի առաջ «Այաքսի» կազմում Մոսկվայում խաղացել եմ «Սպարտակի» դեմ Եվրոպայի լիգայում: Դա փետրվարին էր եւ ավելի ցուրտ եղանակ էր:

– Թիմի գլխավոր մարզիչը խոստացել է մի քանի օր հանգիստ տրամադրել, եթե «Ռոստովի» հետ հաջող խաղաք:

– Չէի հրաժարվի մի քանի օրվա հանգստից, քանի որ ամռանը գրեթե արձակուրդ չունեցա: Միայն 10 օր եմ հանգստացել: Այդ ժամկետն իմ օրգանիզմին բավարար չէ:

– Ուրեմն ամեն ինչ կանե՞ք հաղթելու համար:

– Իհարկե: Հարցը միայն հանգստյան օրերը չեն: Այդ խաղը շատ կարեւոր է մրցաշարային առումով: Հետո նոր կարելի է մտածել հանգստի մասին:

– Ի դեպ, որտե՞ղ ես անցկացնելու արձակուրդդ:

– Սկզբում կմեկնեմ Ամստերդամ: Այնտեղ է իմ տունը, ընտանիքս: Հետո բոլորովս կուղեւորվենք Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:

– Քեզ բախտ է վիճակվել բնակվել մի քանի երկրներում: Դու ծնվել ես Թուրքիայում: Օրինակ, ինչպե՞ս են այնտեղ դիմավորում Նոր տարին:

– Գաղափար չունեմ, քանի որ միայն մեկ տարի եմ ապրել Թուրքիայում: Իսկ ամենահիշարժանը 2000-ին Գերմանիայում տեղի ունեցած տոնակատարությունն էր, որը տպավորվել է: Այն ժամանակ ես 10 տարեկան էի եւ մենք ընտանիքով Գերմանիայում էինք:

– Մանկության տարիներին հավատո՞ւմ էիր Ձմեռ պապին:

– Իսկ նա ո՞վ է: Նրա մասին չեմ լսել: Երեւի դա մեր Սանտա Կլաուսն է: Փոքր տարիքում հավատում էի նրա գոյությանը:

– Ո՞ր երկիրն ես համարում քո հայրենիքը:

– Իհարկե, Հայաստանը:

– Սակայն մինչեւ հավաքական հրավիրվելը երբեք չէիր եղել Հայաստանում:

– Այո: Իմ հարազատները սփռված են ողջ աշխարհով մեկ: Ընտանիքս բնակվում է Հոլանդիայում: Գուցե ցանկանում էի Հայաստան այցելել, սակայն չէր ստացվում:

– Քո մասին գրում էին, որ սկզբում համաձայնվել ես հանդես գալ Հոլանդիայի հավաքականում: Եվ միայն հետագայում ես որոշել խաղալ Հայաստանի ընտրանիում:

– Ինձ հրավիրել էին Հոլանդիայի երիտասարդական հավաքական: Այդ ժամանակ «Այաքսի» կազմում ուսումնամարզական հավաքի էի մեկնել ԱՄՆ: Որոշեցի չմեկնել Հոլանդիայի հավաքական, այլ սրտիս խորքում հասկացա, որ ցանկանում եմ պաշտպանել Հայաստանի պատիվը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

Հաջորդ գրառումը

ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական