Լեւերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը հայտարարել է, որ իրենց ակումբը եւս հետաքրքրվում էր Հենրիխ Մխիթարյանով, սակայն գումարի պատճառով չեն կարողացել նրան հրավիրել թիմ:
«Իրոք, մենք հետաքրքրված էինք Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն «Բայերը» հնարավորություն չուներ նրա համար 25 մլն եվրո վճարել: «Բորուսիայի» ֆուտբոլիստների ընդհանուր միջին արժեքը 2 անգամ գերազանցում է «Բայերի» խաղացողների արժեքին: Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա դա Եվրոպայի լավագույն ակումբն է: Այնտեղ արդեն մտածում են ոչ թե Գերմանիայում նվաճումների հասնելու, այլ նոր ռեկորդներ սահմանելու մասին», հայտարարել է Ֆյոլերը: