Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

03/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՇԽՈՒՆՋ ՊՈՂՈՍՅԱՆ, Գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու

Վերջին օրերին աշխուժացել է հայկական գորգագործության նկատմամբ հետաքրքրությունը: Դրան հավանաբար նպաստեցին նոյեմբերի 22-23-ին Երեւանի պետական պատկերասրահում կազմակերպված միջազգային գիտաժողովը, ինչպես նաեւ նոյեմբերի 27-ին Որմնանկարների սրահում բացվածՙ Մուշեղ եւ Միքայել Չալոյանների գորգերի հարուստ հավաքածոյից 60 գորգերի (հայկական եւ օտար) ցուցադրումը, որը տեւելու է մինչեւ 2014 թ. կեսերը: Ստորեւՙ ցուցահանդեսի առթիվ լույս տեսած պատկերագրքի նախաբանը եւ բացման առթիվ հնչած երկու խոսք:

Հատված պատկերագրքից

Ներկայացված գորգերի հիմնական մասը վերաբերում է պատմական Հայաստանի գորգագործական կենտրոններին: Ընդ որումՙ հավաքածուի կազմում քիչ չեն համեմատաբար վաղ շրջանով թվագրվող գորգերը, ու հայոց պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման առումով էլ բացառիկ նշանակություն ունի այս հավաքածուն:

Հավաքածուի կազմում եղած հայոց գորգերին պատկանողների թվում հատկապես նշանակալից են 18-րդ դարի վիշապագորգերը, որոնք արդեն իսկ պատմական կարեւոր սկզբնաղբյուր են այդ խմբի գորգերի ու դրանց տարածման արեալների (Արցախ, Սյունիք, Վասպուրականի արեւելյան գորգագործական կենտրոններ եւ այլն) ուսումնասիրման համար: Այդ նույն տարածաշրջանների գորգագործական կենտրոններին են վերաբերում նաեւ բուսածաղկային հորինվածքներովՙ մասնավորապես վարդակներով գեղազարդված մի քանի գորգեր եւս, որոնք պատմահամեմատական կարեւոր նյութ են այդ խմբին վերաբերող գորգերի առանձին տիպերի հետագա զարգացումների ուսումնասիրման համար:

Հավաքածուի հայկական գորգերի մեծ մասը թվագրվում է 19-րդ դարով, ընդ որում դրանցից մի քանիսի վրա կան նաեւ հայատառ, թվակիր գրություններ, որոնք, անշուշտ, ավելի են արժեւորում այդ նմուշներն իբրեւ հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման սկզբնաղբյուրներ: Այս առումով կարող ենք առանձնացնել 1840 թվականին գործված «Ծաղկանախշ» գորգը (Արցախ): Այստեղ կան «Խնձորեսկ», «Փառակա», «Խաչգորգ», «Արեւագորգ» ու Արցախի, Տավուշի, Լոռվա, Սյունիքի, Վասպուրականի արեւելյան գորգագործական կենտրոններին վերաբերող գորգեր, մի շարք այլ տիպերին վերաբերող նմուշներ:

Իր գունային երանգների ներդաշնակությամբ ու հորինվածքային առանձնահատկություններով մեծ հետաքրքրություն ունի այս հավաքածուի կազմում եղած միակ կարպետը, որի հիմնական հորինվածքը «Ջրաբերդ» գորգերին բնորոշ խաչահիմք առանցքով ճառագայթազարդ հորինվածքի երկրաչափականացված տարբերակն է:

Այսպիսով, Մուշեղ եւ Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուն ունի գիտական ու ճանաչողական մեծ նշանակություն, եւ դրա ցուցադրումն ու այս կատալոգի հրատարակումն էլ կարեւոր ավանդ է հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման եւ հայոց գորգերի հանրահռչակման գործում:

Մուշեղ Չալոյանի ելույթը

Սիրելի հայրենակիցներ.

Ես ծնունդով Խնձորեսկից եմ, այժմ էլ` 90 տարեկան: Պատանի տարիքում մեր տանը տեսնում էի գորգային գեղեցիկ գործվածքներ, որոնք պահպանում էին ծնողներս, իբրեւ թանկարժեք, իբրեւ կրոնական հարստություն: Խորհրդային տարիներին խանութներ բացվեցին, հինավուրց գորգեր էին գնվում, կամ փոխանակվում նոր գործվածքներով: Դա պատճառ եղավ, որ արտասահմանյան երկրներում միշտ հայտնվում էին մեր երկրում ծնունդ առած սքանչելի գործվածքներ:

Հիշում եմ մայրիկիս, որ հարեւանուհու հետ գորգ էր հյուսում, չափով բավական մեծ եւ ավարտում երեք ամսից: Անհրաժեշտ եմ գտնում նաեւ հայտնել, որ Խնձորեսկում ստեղծվող գորգերի վրա կան իրար մոտ հյուսված երկու ծաղիկ, որոնք որպես ամուսնության, միմյանց հանդեպ հավատարմության կնքումն են խորհրդանշում: Իմ կյանքում նմանօրինակ գործվածքներ եմ կարողացել գտնել, որոնցից այստեղ կան եւ որոնք ընկալել եմ իբրեւ խորիմաստ, կյանքի հանդեպ սիրո ու հավերժության վկայություն:

Ներկա ցուցահանդեսը` եվրոպական եւ արեւելյան երկրների եւ հատկապես հայկական բազմատեսակ գորգերով, թող ներշնչանք դառնա վերստին կրկնելու, նաեւ հիմնելու ազգային գորգարվեստի պատմական աղբյուրների` մայր ժողովրդի հոգեծնունդ տաղանդի ճանաչման ու ոգեւորման թանգարան:

Խոսք ցուցահանդեսի բացմանը

Մեր սիրելի բարեկամ Մուշեղ Չալոյանի ներապրումները եղել ու մնացել են հայրենասիրական: 1941-ին, 18 տարեկան հասակում Խնձորեսկից մեկնել է պատերազմի եւ առաջին կռվի ընթացքում դառնում է գերի, ապա ուղարկվում Լեհաստան: Ժամանակ անց, գերմանացի ղեկավարը, նրա աշխատունակության ու շախմատային բարձր ունակության հանդեպ եղել է հարգալից, եւ երբ Փարիզ է գնացել, պատահաբար հանդիպել է գորգավաճառներ` Հայկ Աղաբեկյանին եւ Գեւորգ Բաքրջյանին: Իմանալով որ հայ են, նրանց հայտնում է գերի հայ երիտասարդի մասին: Աղաբեկյանը հուզվում է եւ նրան իր անվամբ նվերներ է ուղարկում: Երբ Ֆրանսիան ազատագրվում է, Արեւմտյան Եվրոպա բերված Չալոյանը գալիս է Փարիզ եւ հայկական եկեղեցում գտնում Աղաբեկյանի հասցեն: Հանդիպումը դառնում է երջանկալի: Նվիրված աշխատում է նրա մոտ, իսկ 15 տարի անց օգնություն է ստանում առանձին գործելու: Այդպես, անվերջ շփվելով ու ապրելով գորգերի հետ, ըստ պատանեկան տարիքի նրա կյանքը շարունակում է ընթանալ, ինչպես ծառն է արմատներով գոյատեւում…

Անցած ավելի քան հիսուն տարիներին Չալոյանը ձեռք է բերում հայկական եւ հատկապես շուրջ 60 խնձորեսկյան գորգեր, նաեւ գեղանկարչական գործեր: Այնուհետեւ երազելով իր ծննդավայրը` նա սկսում է այցելել հայրենիք, իրագործում օգնություն Խնձորեսկի իր դպրոցին, նաեւ նախապատրաստել է տալիս ձորում գտնվող եկեղեցու ճանապարհը…

Նվիրատուներ Աղաբեկանի ու Բաքրջյանի նման ինքս ուրախալի ծանոթացա նաեւ Չալոյանին: Նա ազգային պատկերասրահին նվիրեց հայտնի նկարիչ Պավել Կուզնեցովի «Արարատը» (1930), եւ քանդակագործ Հակոբ Գյուրջյանի «Սալոմեն» (1925): Ավելի ուշ հանդիպելով նաեւ Փարիզում, Էջմիածնի թանգարանի համար տվեց մեզ անհայտ նկարիչներ Կ.Մոմջյանի, Հ.Կյուլբենկի, իսկ Շուշիի նորածին թանգարանին` Գառզուի, Ժանսեմի, Է.Շահինի գրաֆիկ գործերից:

Մուշեղ Չալոյանն ահա իրականացրել է բացառիկ երեւույթ` Փարիզից բերված տարբեր երկրների շուրջ յոթանասուն գորգերի ցուցահանդես Ազգային պատկերասրահում: Այստեղ, հայկական յուրատիպ, նորաճանաչ գորգերն ընկալվում եւ շարունակվելու են ընկալվել իբրեւ ազգաբնույթ գործվածքների իմաստային արթնացման խորհրդանիշ:

ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Արվեստաբան, Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն

Նկար 1. Մուշեղ Չալոյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«UWC ԴԻԼԻՋԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական