Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐԹԻ Է ԿԱՆԳՆԱԾ Ս. ՍՈՖԻԱ՞Ն

03/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Վերջերս Մոսկվայի իմամը ուղղափառ ռուսներին առաջարկել էր մուսուլմաններին վարձակալության հանձնել իրենց… եկեղեցիները: Զգո՞ւմ եք, ռուս նացիոնալիստների արտահայտությամբ, քրիստոնեազերծվող Եվրոսոդոմի ախտահարույց ազդեցությունը: Չէ՞ որ երբեմնի հիրավի քրիստոնեական բարձրագույն քաղաքակրթության օրրանում այսօր եկեղեցի վաճառելը կամ վարձակալության հանձնելը սովորական երեւույթ է դարձել: Մարդկանց կանխամտածված աստվածազրկում են եւ Եվրոպայի դատարկվող եկեղեցիները տեղի մուսուլմանների համար դառնում են սոսկ առուծախի առարկա, ինչից էլ դաս են քաղում իսլամի ռուսաստանցի զավակները: Պատմության մեջ հազվադեպ են եղել, երբ քրիստոնյաները մզկիթը դարձրել են եկեղեցի (առավել հիշատակվում է Կորդովայի տաճարը): Բայց մուսուլմանների համար այդ իմաստով ոչ մի «սրբություն» գոյություն չի ունեցել եւ չունի. գմբեթի խաչը փոխարինի կիսալուսնովՙ եւ ամեն ինչ կարգին է:

Չի կարելի ասել, թե ռուսական եկեղեցիները եւս դատարկվում են: Լրիվ հակառակը, դրանք միշտ մարդաշատ են, կառուցվում են հազարավոր նոր եկեղեցիներ, հատկապես ներկայիս պատրիարք Կիրիլի օրոք հոգեւոր կյանքը վերելք է ապրում: Ռուսաստանցի մուսուլմանները դա չեն կարող չնկատել, սակայն, ինչպես ասվեց, նրանք աչքի առաջ ունեն մզկիթավորվող (կառուցվող, գնվող, վարձակալվող) Եվրոպայի տեսանելի օրինակը:

Իրենց վերոհիշյալ առաջարկությամբ նրանք կողմնակիորեն հույս են հայտնում, որ իրենց համար էլ կգա «լուսավոր» օրը, եւ ռուս քրիստոնյաները եւս կիջնեն եվրոպացի հոգեւոր առումով դիմազրկված հավատակիցների մակարդակին:

Մոսկվայի պատրիարքարանը առայժմ չի պատասխանել իմամին: Գուցե անակնկալի է եկելՙ շփոթվել, գուցե արժանապատվությունից ցածր է համարում, գուցե չի ուզում նեղացնել համերկրացի մուսուլմաններին: Հայտնի չէ:

Սակայն տեղի ունեցածը սոսկ միջադեպ կարելի է համարել այն ամենի համեմատ, ինչ տեղի է ունենում մերօրյա Թուրքիայում: Ավելի ու ավելի արագ իսլամացվող այս երկրում իսկական արշավ է ծավալվել քրիստոնեական եկեղեցիները մզկիթի վերածվելու ուղղությամբ: Բանը հասել է նրան, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը նորերս հրապարակայնորեն կոչ արեց կրկին մզկիթ դարձնել Այա Սոֆիանՙ քրիստոնեական աշխարհի թերեւս ամենահայտնի տաճարը, որը 1935 թվականից գործում է որպես թանգարան: Եվ ինչքա՜ն բանաստեղծական է թուրք քաղաքագետը. «Մենք ահա նայում ենք այդ անմեղ Սուրբ Սոֆիային եւ ցանկանում, որ նրան հնարավորինս շուտ պարուրեն երջանիկ օրերը»: Այսինքն, որ այնտեղ նորից հնչի նամազը: Փոխվարչապետը չի թաքցնում իր ոգեւորությունը այն կապակցությամբ, որ Իզնիկ եւ Տրապիզոն քաղաքներում թուրքերն արդեն յուրացրել են նույն անմեղ Սոֆիայի անունը կրող բյուզանդական եկեղեցիները: Մտահղացումներն իրագործվում են:

Արժե Ստամբուլի պատմական կենտրոնում Արինչի ունեցած ելույթից եւս մի մեջբերում անել. «Բյուզանդական տաճարները համաշխարհային մշակույթի եւ հոգեւոր ժառանգության անքակտելի մասն են կազմում: Դրանք պիտի ապահովվեն հարգալից վերաբերմունքով ու պաշտպանությամբ»: Հիրավի իր ցինիզմով սահման չունի թուրքերի դեմագոգիան:

Այա Սոֆիան նորից թուրքացնելու մտահղացումը խոր վրդովմունք առաջացրեց առաջին հերթին Հունաստանում: Սակայն այդ երկրի բողոքին Անկարան պատասխանեց ինքնավստահ ագրեսիվությամբ, որ Թուրքիան ոչինչ չունի սովորելու Հունաստանից կրոնական ազատությունների հարգման հարցում, եւ որ Աթենքը այն միակ եվրոպական մայրաքաղաքն է, որտեղ միչեւ օրս չկա ոչ մի մզկիթ:

Մնում է միայն արձանագրելՙ եթե թուրքերը Սուրբ Սոֆիան իրոք վերածեն նամազատեղի, ապա դա կլինի համաշխարհային քրիստոնեության հերթական անփառունակ պարտությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԼ ՋԱԶԻՐԱ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ

Հաջորդ գրառումը

ԱՆԱՊԱՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԴՂՅԱԿ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԱՊԱՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԴՂՅԱԿ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը չի նշանակի, որ հունվարի 1-ից իրավիճակը կատարյալ կլինի. Փաշինյան

16/10/2025

Ընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը չի նշանակի, որ հունվարի 1-ից իրավիճակը կատարյալ կլինի, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝...

ԿարդալDetails

2026 թվականին կառավարությունը 65 տարեկանից բարձր անձանց համար առողջության ապահովագրության փաթեթ ձեռք կբերի. Փաշինյան

16/10/2025

Անվստահության քվեները չբավականացրին. Լեկորնյուն կշարունակի պաշտոնավարել

16/10/2025

Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ. Նիկոլ Փաշինյան

16/10/2025

Թեհրանում բացվելու է քրիստոնեական խորհրդանիշներով զարդարված մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական