Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ

03/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Երեկ մեկնարկած Ազգային ժողովի վերջին քառօրյայում ընդդիմադիր պատգամավորները 49 ստորագրությամբ օրակարգ մտցրեցին եւ քվեարկությամբ հավանությունից հետո քննարկեցին կենսաթոշակների կուտակային բաղադրիչի հետաձգմանը վերաբերող իրենց նախաձեռնությունը (հայտարարության տեսքով), որով առաջարկվում է կառավարությանը` քննարկել օրենքի այդ բաղադրիչը հետաձգելու եւ նախագծում փոփոխություն անելու հարցը: Զուգահեռ` բողոքի գործողություն կար ԱԺ դարպասների մոտ` սեւ փուչիկներով, որն ի վերջո ոստիկանությունն արգելեցՙ նկատի առնելով անվտանգության միջոցառումները ՌԴ նախագահի այցի հետ կապված:

Նախաձեռնություն-հայտարարությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու եւ նոր տարբերակ քննարկելու մոտեցումներն անհրաժեշտ են, քանի որ թե տնտեսապես, թե քաղաքական առումով եւ սոցիալական արդարության տեսակետից երկրի վիճակն այժմ անհամապատասխան է կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը, ու եթե մարդն ապրելու համար կենսական միջոցներ չունի, անիմաստ է նրան խնայողություն պարտադրել. «Մեր ժողովրդին կազինոյի խաղացո՞ղ եք ուզում դարձնել»` հարցրեց Ա. Մինասյանը, նշելով, որ նախագծի մի շարք կարեւոր նպատակներ չի լուծում այս բաղադրիչի ներդրումը:

ԲՀԿ-ի դիտարկումները ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը դեմ չէր կուտակային համակարգին, բայց դա նրա կարծիքով պետք է լինի կամավորության սկզբունքով:

Էդմոն Մարուքյանը խոսեց օրենքի նկատմամբ անվստահության առկայության մասին, Արմեն Ռուստամյանը չհասկացավ իշխանությանը, ով այս հարցում հանրությանն ու ընդդիմությանը չի ուզում լսել` նշելով, որ որդեգրվող արժեհամակարգը օտարածին է, ծերության նկատմամբ անխիղճ մոտեցմամբ, հայրեր-որդիներ հարաբերություններում պառակտում մտցնող:

Մեծամասնությունից ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ելույթից կրկին պարզ դարձավ, որ ոչ մի քաղաքացի արդեն գործող կամավոր համակարգով ցանկություն չի հայտնել օգտվելու կուտակային բաղադրիչից. «Մեր հանրությունը ոչ թե կենսաթոշակային համակարգին է դեմ, այլ մեզ է դեմ («ձեզ էլ, շատ մի ուրախացեք», դիմեց նա ընդդիմադիրներին»), վստահությունն իշխանության հանդեպ նկատի առնելով: Բայց եւ պնդեց. «Մենք էլ մեծամասնություն ենք», այսինքն` մեծամասնությունն այդպես է որոշել:

Գագիկ Մինասյանը այլ շեշտադրում արեց` երկարատեւ ծրագրերով պետք է վիճակ փոխել` ասենք, քսան տարով հիփոթեքի համակարգ մտցնելով կամ քսան տարի հետո նորմալ թոշակ ստանալով` շնորհիվ նորմալ համակարգի:

«Սա ֆինանսական շուկան ակտիվացնող անարդար համակարգ է… հեղաշրջում է ոլորտում, իսկ դուք պահպանողական եք», հիշեցրեց Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ին: Մի խոսքով` ընդդիմությունը մնում է իր կարծիքին, մեծամասնությունն` իր, իսկ այսօր հայտարարությունը կքվեարկվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ, ԴԱ ԻՍԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԻ ՔԱՅԼ Է»

Հաջորդ գրառումը

ԻՐԱՔԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՔԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Հունիսի 8-ին' ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային...

ԿարդալDetails

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական