Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

30/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վիլնյուսում երկկողմ ձեւաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել: Հայաստանի նախագահը հանդիպել է Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին, ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաեւ փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում եւ միջազգային հարթակներում:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել նաեւ Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:

Սերժ Սարգսյանը եւ Մարիանո Ռախոյը քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների օրակարգին եւ երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու փոխգործակցության ամրապնդումը առեւտրատնտեսական եւ մի շարք այլ ոլորտներում:

Եվս մեկ հանդիպում տեղի է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ:

Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրապետության նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնելու փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի հետՙ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔՆԵՐ «ՀԻՄԱՐ ՄԱՐԴ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ, «ԻԴԵԱԼ ԳԱԶ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԵՎ ԿԱԹԻ ՓՈԽԱՐԵՆ ԹԱՆԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

«ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ, ԴԱ ԻՍԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԻ ՔԱՅԼ Է»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ, ԴԱ ԻՍԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԻ ՔԱՅԼ Է»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական