Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԵՎ ՎԻԼՆՅՈՒՍԻՑ ՀԵՏՈ

30/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Գրեթե 4 տարի Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցություններից ու սպասումներից, իսկ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին հայտարարությունից հետո երեկ Վիլնյուսում Հայաստանն ու Եվրոմիությունը համատեղ հայտարարություն տարածեցին, թե Ասոցիացման եւ Խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրերի բանակցությունները ավարտվել են, բայց ոչինչ չի ստորագրվելու:

Դա, ինչպես ասում են, առանց այդ համատեղ հայտարարության էլ հայտնի ու պարզ էր, միայն թերեւս պաշտոնապես ամրագրվեց, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, որը Ասոցիացման համաձայնագրի ստորագրման դեպքում կդառնար առավել ցածր կարգի փաստաթուղթ, սակայն այս դեպքում ստացվում է, որ հին ձեւով այն գործել չի կարող, իսկ նոր` ավելի բարձր մակարդակի համագործակցություն ապահովող փաստաթուղթն էլ չստորագրվեց, մնում է արդիականացնել հինը:

Բացի համատեղ հայտարարությունիցՙ տեղի է ունեցել նաեւ նամակների փոխանակում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջեւ: Նամակներ, «որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ համագործակցության օրակարգը»: Սա թերեւս կարելի է ընկալել որպես կողմերից յուրաքանչյուրի մոտեցման շարադրում` առանձին-առանձին:

Այսինքն` Հայաստանի հետ հարաբերությունների առումով դեռ մի որոշ ժամանակ դադարի վիճակ կլինի, որի ընթացքում կողմերը կփորձեն հասկանալ, թե որտեղ, ինչ ուղղությամբ ու ինչ ծավալնելով է հնարավոր շարունակել համագործակցությունը, որը Հայաստանի հետ այսուհետեւ չի լինելու «միասին, միասնաբար» մոտեցմամբ, ինչը դիրքորոշում է Վիլնյուսում Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցիացման համաձայնագրերի նախաստորագրմամբ: Վրաստանը պատրաստվում է փաստաթղթերը ստորագրել արդեն 2014-ի սեպտեմբերին, Մոլդովան մինչ այդ թերեւս որոշի Ռումինիայի հետ միավորվելու հարցի ապագան:

Ուկրաինայի պարագան մնաց եվրոպացիների հույսերով ու ուկրաինացիների բողոքի ակցիաներով այն դեպքում, երբ ուկրաինական իշխանությունները թեեւ չեն խոսում Մաքսային միությանն անդամակցության հեռանկարի մասին, սակայն համամիտ լինելու ոչ մի դրսեւորում չեն անում` կապված հաջորդ տարի Ասոցիացման համաձայնագիրը ստորագրելու առնչությամբ եվրոպական լավատեսության հետ:

Ադրբեջանի հետ ստորագրվեց վիզաների դյուրացման համաձայնագիրը, Բելառուսի պարագայում էլ ոչինչ ոչ ակնկալվում էր, ոչ էլ ստացվեց:

Փաստացի ստորագրում-նախաստորագրումներն այսքանով ավարտվեցին, սակայն առավել հստակորեն հետագայի ծրագրերի առնչությամբ քննարկումներ կամ տեղեկություններ կլինեն ոչ շուտ, քան հունվար ամսից հետո, երբ կողմերը, մասնավորապես, Հայաստանի եւ Եվրոմիության պարագայում, կհստակեցնեն իրավիճակն ու հնարավոր համագործակցային ոլորտները:

Այս ամենը Վիլնյուսում էր, իսկ Վիլնյուսից հետո` դեռ կտեսնենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱԶԱՏ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԳՈՒԼՆԱՐԱ ՔԱՐԻՄՈՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՒԼՆԱՐԱ ՔԱՐԻՄՈՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական