Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԻԱՆԱԼԻ ԽԱՂԸ ՆՊԱՍՏԵՑ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

28/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց իտալական «Նապոլիի» նկատմամբՙ շարունակելով պայքարը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար: Այդ հաջողությունում մեծ էր Հենրիխ Մխիթարյանի ներդրումը, որն իրեն հիանալի դրսեւորեց: Հենրիխը մի քանի հիանալի անցումներ կատարեցՙ շրջանցելով մրցակցի 2-3 խաղացողների: Ափսոս միայն, որ դրանք չավարտվեցին գոլերով:

«Կարծում եմ, որ հիանալի խաղ ցուցադրեցինք, թիմակիցներս էլ գերազանց կատարեցին իրենց աշխատանքը: Իհարկե, ցանկանում էի գոլի հեղինակ դառնալ, սակայն չստացվեց: Պետք է շարունակեմ աշխատել թիմին օգնելու համար: Իսկ գոլ խփելն այնքան էլ էական չէ: Ամենակարեւորը հաղթանակն է», խաղից հետո նշել է Մխիթարյանը:

«Բիլդն» էլ հիացմունքով է արտահայտվել Մխիթարյանի խաղի մասին. «Մխիթարյանը բացառիկ խաղ ցուցադրեց: Հենրիխը տանտերերի գործող գլխավոր անձն էր եւ մասնակցում էր «Բորուսիայի» գրեթե բոլոր գրոհներին: Հայ կիսապաշտպանը գերազանց խաղ է ցուցադրում, երբ իր թիմը դրա կարիքն ունի»:

Հանդիպման մասին այսպիսի կարծիք են արտահայտել թիմերի մարզիչները:

Յուրգեն Կլոպ («Բորուսիա»)-Կանխագուշակում էի, որ չափազանց լարված խաղ է լինելու, սակայն չէի սպասում, որ այսքան շատ գոլային պահեր կստեղծենք: Պեպե Ռեյնան էլ մի քանի անգամ փրկեց թիմին: «Նապոլին» լուրջ մրցակից է, ուստի դժվար էր առավելության հասնել: Մխիթարյանն այս խաղում բացարձակ արդյունավետություն դրսեւորեց, ինչպիսին էր նա «Շալկեի» հետ կայացած խաղում: Հաջորդ փուլ դուրս գալու համար հարկավոր է հաղթել Մարսելում: Դա մենք կարող ենք:

Ռաֆայել Բենիտես («Նապոլի»)-Խաղասկզբում մեր դարպասին նշանակված 11 մ հարվածը փոխեց հանդիպման ընթացքը: Գտնում եմ, որ մենք լավ խաղացինք: 2-րդ խաղակեսում կարող էինք հաշիվը հավասարեցնել, սակայն քիչ անց գոլ ընդունեցինք սեփական դարպասը: «Բորուսիան» արագաշարժ ու բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված թիմ է, որի հետ խաղալը հեշտ չէր:

F խմբի մյուս խաղում «Արսենալը» 2-0 հաշվով հաղթեց «Մարսելին» ու վաստակեց 12 միավոր: Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար «Արսենալին» դեկտեմբերի 11-ին Նեապոլում «Նապոլիի» հետ կայանալիք խաղում բավարարում է նույնիսկ ոչ-ոքին: «Բորուսիան» եւ «Նապոլին» 9-ական միավոր ունեն:

Խճճված է իրավիճակը E խմբում: «Բազելը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթելով «Չելսիին», վաստակեց 8 միավոր եւ անգլիական ակումբից հետ է մնում 1 միավորով: 7 միավորով 3-րդ տեղում «Շալկե-04-ն» է, որը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ստյաուայի» հետ:

G խմբում ժամկետից շուտ հաջորդ փուլի ուղեգիր նվաճած Մադրիդի «Ատլետիկոն» Սանկտ Պետերբուրգ էր ժամանել առանց հիմնական կազմի 6 ֆուտբոլիստների: Գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: «Զենիթը» 6 միավորով 2-րդ տեղում է: 5 միավոր ունի «Պորտոն», որն «Աուստրիայի» հետ հանդիպումն ավարտեց ոչ-ոքիՙ 1-1:

H խմբում «Այաքսին» հաջողվեց Ամստերդամում 2-1 հաշվով հաղթել առաջատար «Բարսելոնին» ու վաստակել 7 միավոր: 8 միավորով 2-րդ տեղում ընթացող «Միլանը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով պարտության մատնեց «Սելթիկին»: Աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Բարսելոնը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»

Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական