Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴՙ ՀԱՄԱՐ 40 ԵՐԹՈՒՂԻՆ

28/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Այս տարվա հունիսին չինական արտադրության մեկ տասնյակ նոր ավտոբուսների ներկրումը եւ համար 1 ուղեւորատար երթուղում դրանց արդեն սովորական դարձած երթեւեկությունը Գյումրիում խիստ ուրախացնող նորություն էին, այստեղ ներքաղաքային ավտոբուսային երթուղիների վերականգնման առաջին կարեւոր քայլը: Օրերս բերված եւս վեց նույնպիսի ավտոբուսներով վերագործարկվել է նաեւ համար 40 երթուղին, որը ձգվում է «Անի» թաղամասից Շիրակացի փողոցով մինչեւ շուկա, ավտոկայան եւ հետադարձ ուղղությամբ: Այս երթուղու սպասարկումը դադարեցվել էր ամիսներ առաջ, նախկին ավտոբուսային համակազմի (ՊԱԶ ավտոբուսներ) հնացածության պատճառով: Ինչպես հունիսին առաջին ավտոբուսների դեպքում, այնպես էլ այժմՙ սկզբնական մի քանի օրերին, մինչեւ ամսվա վերջ, տրանսպորտային ընկերությունը ուղեւորներին սպասարկում է անվճար:

Նոր ավտոբուսների երթեւեկության կազմակերպմանը զուգընթաց այս տարի քաղաքի համապատասխան փողոցների նորոգման բավական աշխատանք կատարվեց, հիմնանորոգված-ասֆալտապատվածների թվում է նաեւ համար 40 երթուղու ճանապարհին ընկած Շիրակացու փողոցի մի մասը: Թերեւս կարեւոր է, որ դրված լավ սկիզբը հետեւողական շարունակություն ունենա, նորանոր փողոցների հիմնանորոգումն ու նոր երթուղիների վերագործարկումն առաջիկա տարիներին զուգահեռաբար շարունակվեն:

Եթե տարիներ առաջ քաղաքում տրոլեյբուսներն ու ավտոբուսներն էին «խանգարում» գծատերերի ավելացող միկրոավտոբուսների աշխատանքին, ապա այժմ, բնականաբար, հակառակն է տեղի ունենում, եւ առաջանում են մրցակցային եւ ուղեւորների սպասարկման շահերից բխող վերաբաշխման, կարգավորման խնդիրներ: Համար 40 ավտոբուսի ճանապարհի մի զգալի մասում զուգահեռ գործում են նաեւ միկրոավտոբուսային երեք-չորս երթուղիներ, եւ առաջին իսկ հայացքից կարելի է նկատել, օրինակ, հանդիպող 22 համարի միկրոավտոբուսների վարորդների անթաքույց կոշտ «մրցակցությունը»: Մյուս կողմից, կան շատ փողոցներ, որոնք նախկին ավտոբուսային երթուղիների չգործելու պատճառով արդեն բավական ժամանակ մնում են առանց հասարակական տրանսպորտի:

Նոր, ժամանակակից ավտոբուսները, արժանապատիվ տրանսպորտը նաեւ նոր մշակույթ են բերում իրենց հետ, ինչու չէՙ նաեւ մարդկանց քիչ-քիչ դարձնում ավելի քաղաքավարի, բարեկիրթ ու… բարի: Այս տարիների թոհուբոհում մենք նման շատ բաներ կարծես մոռացել ենք: Մեր փոքրիկ կիսաշրջայցի ընթացքում ավտոբուսից անվճար օգտվող ուղեւորները կարծես «մոռանում էին» կամ գուցե հարկ չէին համարում իջնելիս վարորդին մի հասարակ շնորհակալություն հայտնել, իսկ հայտնողին, մեզ հանդիպած երկու դեպքում էլ, վարորդը չէր արձագանքում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՐԱԳՐՎԱԾ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական