Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ

27/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Երեկ առավոտից աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարն ու նրան ուղեկցող պաշտոնյաները նախ մասնակցել են Պեմզաշեն գյուղում մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի առթիվ վարչապետը ողջունել եւ շնորհավորել է համայնքի բնակիչներին: Նա նաեւ շրջել է մանկապարտեզի սենյակներում, ծանոթացել մանուկների համար ստեղծված պայմաններին: 1960 թվականին կառուցված այդ շենքի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքն է 76.171.019 ՀՀ դրամ, նորոգման աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ:

Ժամանելով Գյումրի, Տիգրան Սարգսյանը շրջայց է կատարել նախկին մանկավարժական ինստիտուտի շենքում կառուցվող տեխնոպարկի տարածքում, հետեւել իրականացվող աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ կառույցը մինչեւ տարեվերջ կհանձնվի շահագործման: «Այսօր Գյումրու տեխնոպարկն ամբողջությամբ հագեցած է ծրագրերով,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետը: – Մի շարք միջազգային կառույցներ արդեն հայտ են ներկայացրել տեխնոպարկում գործունեություն իրականացնելու համար, այնպես որ տեխնոպարկի ծրագիրը 2014 թ. ամբողջությամբ կիրականացվի… ՏՏ ոլորտի տասնյակ ձեռնարկություններ այսօր սպասում են, թե երբ ենք տեխնոպարկի շենքը հանձնելու շահագործման»:

Գործադիրի ղեկավարն այցելել է Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը, նախկինում Գյումրու քաղաքապետարանին պատսպարած ստանդարտացման եւ չափաբանության տեղի կառույցի, ինչպես նաեւ «Սամարիթեր» հիվանդանոցի, ՀՀ ազգային վիճակագրական վարչության Գյումրու տարածքային բաժնի շենքերը, որոնց մի մասի վերաբերյալ խոսաակցություններ կան, թե դրանք հանձնվելու են իր ռազմաբազան քաղաքում ընդլայնող ռուսական կողմին: Այս մասին լրագրողների հարցին Տ. Սարգսյանը պատասխանել է, թե «Ձեզանից առաջին անգամն եմ լսում»: Նրա տեղեկացմամբ, նշված շինություններ դիտայցի նպատակն է ուսումնասիրել այդ տարածքներըՙ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու եւ պետական ծառայությունները քաղաքացիներին հասանելի դարձնելու համար:

Վարչապետը եղել է նաեւ ԳԱԱ Գյումրու Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կիսակառույց շենքում, այցելել Գյումրիում բացված ռուսական գրքի տուն, ծանոթացել «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպված ավանդական ճաշատեսակների համտես-ցուցահանդեսին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՄՈՏ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՄՈՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական