Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՈՐՈՇՈՒՄ ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՉԻ ԿԱՅԱՑՎԻ»

23/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հանդիպումը նվիրված էր Գյումրիում արվեստների ակադեմիայի ստեղծման խնդրին

Ինչպես Վանաձորի բուհերի պարագայում էր, այնպես էլ Գյումրիում արվեստի մայրաքաղաքային երեք բուհերիՙ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, գեղարվեստի պետական ակադեմիայի, թատրոնի եւ կինոյի ինստիտուտի տեղի մասնաճյուղերի միավորմամբ արվեստների ինքնուրույն պետական ակադեմիա ստեղծելու կառավարության ծրագրի նախագիծը տարբեր մտավախությունների եւ կրքերի տեղիք է տվել այդ մասնաճյուղերի դասախոսների, ուսանողության ու ծնողների շրջանում: Այս կապակցությամբ նոյեմբերի 22-ին նրանց հետ հանդիպման էր եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նշված հաստատությունները գործում են նույն շենքում, որի լեփ-լեցուն դահլիճում էլ հանդիպումը տեղի ունեցավ:

«Ես չեմ եկել, որ ձեզ ինչ-որ բան համոզեմ, առավել եւսՙ պարտադրեմ: Ես եկել եմ ձեզ մոտ ավելի շատՙ լսելու,- հանդիպման սկզբում նշեց նախարարը:- Մենք ունենք առաջարկություն. մենք կարծում ենք, որ Գյումրիում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները խոշորացման շնորհիվ կկարողանան դառնալ Գյումրու մշակութային, տնտեսական, հասարակական կյանքում, սոցիալական կյանքում կարեւոր, լուրջ, խոշոր, Գյումրու սեփական հաստատություններ եւ մեզ համարՙ կառավարության համար ավելի հեշտ կլինի կատարել ներդրումներ, զարգացնել շենքային պայմանները, բազան, պետպատվերն ավելացնելՙ կոնկրետ ունենալով խոշոր բուհ գործընկեր»: Նախարարի կարծիքով Գյումրու հեռանկարի առումով կարեւոր այս գաղափարի իրագործման միայն մեկնարկային ծախսը, իր տեղեկացմամբ, հաշվարկվում է 80-100 մլն դրամ:

Ա. Աշոտյանն ավելացրեց, որ կա նաեւ գաղափարՙ ստեղծելու Գյումրու պետական համալսարան, սակայն սաՙ ապագայում: Հիշատակելով արվեստի բուհերի ներկա խնդրի հետ կապված իրեն հայտնի մտահոգությունները, նախարարը նշեց նախ այն, թե միավորելով երեք մասնաճյուղերը մեկ առանձին արվեստի ակադեմիայի հարկի ներքո, կա վտանգ, որ երեք մասնաճյուղերն էլ կկորցնեն իրենց օրգանական, տարիներով մշակած, կուտակած կապը, հարաբերությունները արվեստի երեւանյան մայր բուհերի հետ: Հաջորդը աշխատողների մտահոգություններն էինՙ կապված բուհական միավորների վարչական կառուցվածքի կատարվելիք փոփոխությունների, մարդկանց հնարավոր կրճատումների հետ, ուսանողների մտահոգությունը, թե նախկինում իրենք ստանում էին երեւանյան մայր բուհերի դիպլոմներ, իսկ ապագայում ստացվելիք դիպլոմները չգիտես ճանաչման որքան ուժ կունենան… Դրանք մարդկայնորեն հասկանալի համարելով, ԿԳ նախարարը լսեց խնդրո առարկայի մասին բուհական երեք մասնաճյուղերի մեկական դասախոսի, մեկ ուսանողի ու մեկ ծնողի խոսքը:

Դահլիճի ընդհանուր տրամադրվածությունը թերեւս արտահայտում էին միավորմանը հավանություն չտվող պաստառները, արտահայտվող կարծիքներին դահլիճում ներկա հատկապես ուսանողների համախումբ արձագանքները: Ելույթ ունեցողներից միայն պետական երաժշտանոցի մասնաճյուղի դասախոսը երեք մասնաճյուղերի միավորմանը կողմ կարծիք արտահայտեց, խնդրի շուրջը ստեղծված լարվածությունը ինչ-որ չափով նաեւ արհեստական համարելով, ինչին դահլիճն անբավականության բացականչությամբ արձագանքեց: Մյուս կարծիքները բացասական էին կամ հանգում էին այն մտքին, որ միավորման նման մի խնդիրը երկար եւ լուրջ քննարկման խնդիր է եւ չպետք է շտապել: Այս վերջինին նախարարը եւս համաձայնեց:

«Ես ձեզ խոստանում եմ,- ծավալված բավական անկեղծ թվացող խոսակցության վերջում ասաց Արմեն Աշոտյանը,- ոչ մի որոշում հակառակ գյումրեցու հավաքական կարծիքի չի կայացվի… Գյումրեցին ինքը, ունենալով հազարավոր փայլուն, հայտնի եւ անհայտ արվեստագետներ, գուցե ավելի լավ կիմանա, թե արվեստ հասկացությունն իր քաղաքում ինչպես է ուզում զարգացնել եւ ինչպիսի կրթական համակարգ է դրա համար պատկերացնում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՋԻԿՈՒՀԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔՍԵԼ ՌԴ-ԻՑ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

284 ԿԻԼՈԳՐԱՄ ԾԱՆՐԱՁՈՂ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

284 ԿԻԼՈԳՐԱՄ ԾԱՆՐԱՁՈՂ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական