Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՓԴ ԻՄԱՑԻՐ, Ո՜Վ «ՄԵԾՆ» ՕՂՈՒԶԻ «ՔԱՂԱՔԱԿՐԹՎԱԾ» ՄՆԱՑՈՒԿ

23/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անար Ռասուլ օղլու Ռզաեւին

Զորի Բալայանի հայտնի նամակին անդրադարձել է Ադրբեջանի ԳՄ «բազմավաստակ» նախագահ, երբեմնի ռուսագիր «դրամատուրգ-սցենարիստ» Անարը, նույն ինքը` Անար Ռասուլ օղլու Ռզաեւը: Անդրադարձել է զուտ «թուրքի ամայացնող հայացքով» (ձեւակերպումը չակերտների մեջ առա, քանի որ իմը չէ, Հրանտ Մաթեւոսյանից եմ վերցրել):

«Այն հողերում, որ Բալայանը նախաբնիկ հայկական է համարում, դարեր ի վեր ապրել են այդ հողերի իրական աբորիգենները, իսկ հայերը` մասամբ հին աղվանների ժառանգներ, մասամբ` վերաբնակեցված այլ երկրներից, միայն աննշան փոքրամասնություն են կազմել… Այդ անհերքելի փաստը հաստատվում է նաեւ նրանով, որ արդեն մեր ժամանակներում, 1978թ.-ին, Մարտակերտում հուշարձան է կանգնեցվել` ի պատիվ Ադրբեջանի այդ շրջանում հայերի վերաբնակեցման 150-ամյակի»,- մասնավորապես գրել է Անար Ռասուլ օղլու Ռզաեւը (http://www.zerkalo.az/2013/ob-ocherednyih-brednyah-zoriya-balayana/):

Մենք չենք տրվի Անարի սանձարձակ երեւակայությանը: Կխոսենք նրա իսկ տոհմաբանությունից եւ նրան կտանք եզրակացություններ անելու հնարավորություն: Նրա հոր` Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ (մոլի հայատյաց, նրա գրչին են պատկանում զորավար Անդրանիկի հասցեին անասնական ատելությամբ գրված տողերը), Ռասուլ Ռզաեւի (Ռզա) կենսագրականում, որ հասանելի է համացանցում, կարդում ենք. «Ռասուլ Իբրահիմ օղլու Ռզաեւը ծնվել է 1910թ. մայիսի 6(19)-ին Գյոկչա քաղաքում (այժմ` Ադրբեջանի): Սերել է Մամեդխանլի տոհմից, որը կապ ունի «բայաթ» ցեղի «շահսեւան» թայֆայից կալվածատեր Մամեդ Մամեդյար օղլուի հետ»:

Ուրեմն, Անարը սերում է «բայաթ» ցեղի «շահսեւան» թայֆայից, եթե չի հերքում, որ Ռասուլ Ռզայի օրինական որդին է, ծնվել է նրա եւ բանաստեղծուhի Նիգյար Ռաֆիբեյլիի ամուսնությունից: (Իսկ հերքել չի կարող, քանի որ եթե չլիներ երկու բանաստեղծի սիրասուն բալիկ, չափազանց աննշան կարողություններով ոչ միայն Ադրբեջանի գրական կազմակերպության «անփոխարինելի» ղեկավար, այլեւ շարքային լրագրող չէր դառնա):

Բայց անցնենք առաջ: Հանրահայտ «Իրանիկա» հանրագիտարանը «բայաթ» թուրք-օղուզական ցեղախմբի մասին ասում է հետեւյալը. ««Բայաթ» ցեղի մարդկանց մեծ մասը, ամենայն հավանականությամբ, Իրան է հասել որպես սելջուկ նվաճողների բանակային գումակ` 11-րդ դարի առաջին կեսին: Բասրայում հիշատակում կա (1119թ.) ոմն փոխհրամանատար Սոնգոր Բայաթի մասին: Բայաթների մյուս մասը մնացել է Սիրդարիայի շրջանում: Թաթար-մոնղոլների արշավանքների ճնշման տակ նրանք օղուզական այլ ցեղերի հետ գաղթել են Սիրիա եւ Անատոլիա» (http://ru.wikipedia.org):

Նույն աղբյուրը «բայաթ» ցեղի «շահսեւան» թայֆայի մասին տալիս է հետեւյալ բացատրությունը. ««Շահսեւան», Իրանի հյուսիս-արեւմուտքի տարբեր մասերում մի շարք տոհմային խմբերի անվանում, որոնք Սեֆեւիդների ժամանակ հաստատվել են նաեւ Մուղանում եւ Ղարաբաղում»: Թե «բայաթ» ցեղախմբի ո՞ր ճյուղից է սերում Անար Ռասուլ օղլու Ռզաեւը, նրանցի՞ց, որ սելջուկ նվաճողների բանակի գումակն էին կազմում, երբ վերջիններս նվաճում էին Իրանը, թե՞ թաթար-մոնղոլների ճնշման տակ Սիրիա եւ Անատոլիա տարագրվածներից` թող ինքը պարզի:

Ակնհայտ է, որ նրա ոչ հեռավոր, ոչ մերձավոր նախնիներն Արեւելյան Անդրկովկասում աբորիգեն չեն: Սա մեր երեւակայության արդյունք ընդհանրացում չէ, այլ` հանրագիտարանային տեղեկություններով հաստատված փաստ, իրողություն: 1988-ին Անար Ռասուլ օղլու Ռզաեւը մոսկովյան թերթերից մեկին տված հարցազրույցում «զարմացած» հարցրել է. «Մի՞թե մեր (ադրբեջանցիների) նախնիները Կասպից ծովում էին բնակվում»:

– Ոչ, Ռասուլ օղլու Անար, ձեր նախնիները Կասպից ծովում չէին բնակվում (այնտեղ շնաձկներ չկան), նրանք անդրկասպյան տափաստաններում էին վաչկատուն գոյություն քարշ տալիս: Այնպես որ, պատմության եւ ժողովուրդների նախաբնիկության մասին խոսելիս գոնե չափդ իմացի, ո՜վ «Մեծն» Օղուզի «քաղաքակրթված» մնացուկ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՋԻԿՈՒՀԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔՍԵԼ ՌԴ-ԻՑ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

284 ԿԻԼՈԳՐԱՄ ԾԱՆՐԱՁՈՂ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

284 ԿԻԼՈԳՐԱՄ ԾԱՆՐԱՁՈՂ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական