Չեննայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթելով Թեջա Ռավիին, վաստակեց 5,5 միավոր: Դա լավագույն արդյունքն է հայ շախմատիստների մեջ: 5-ական միավոր են վաստակել Լեւոն Բաբուջյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանն ու Կարինա Համբարձումովան: Բաբուջյանը պարտվեց Միշրա Սվայամսին: Պետրոսյանն ու Հայրապետյանը հաղթեցին, իսկ Համբարձումովան հաշտություն կնքեց մրցակցի հետ: 4,5 միավոր ունի Վահե Բաղդասարյանը, 2,5ՙ Մարիա Գեւորգյանը:
Աղյուսակը 7 միավորով շարունակում է գլխավորել ռուսաստանցի Միխայիլ Մոժարովը, որից կես միավորով հետ են մնում հնդիկ 3 շախմատիստներ: