Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾՆԿԵՑ ՆԱԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ… ՎԻԼՆՅՈՒՍՅԱՆ ՆԱՎԱԿՈՒՄ ՄՆԱՑԻՆ ՄՈԼԴՈՎԱՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ

22/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ուկրաինան կասեցրեց Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները, որ ակտիվանա ԱՊՀ երկրների ուղղությամբ

Ուկրաինացի օրենսդիրները երեկ ձախողեցին ընդունելու օրինագիծը, որ թույլ կտար ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյին բժշկական օգնություն ստանալ արտերկրում: Որ նման օրինագիծը չընդունվեց, ուկրաինական իրավագիտական մտքի ու պրակտիկայի առումով ողբերգություն չէ, սակայն ողջ խնդիրն այն է, որ փաստացի այս ձախողմամբ Ուկրաինան ստեղծեց մի իրավիճակ, երբ Ասոցիացման համաձայնագրի ակնկալվող ստորագրումը Վիլնյուսում անհնար է, քանի որ այս օրինագծի ընդունումը ԵՄ-ի պահանջներից մեկն էր:

Տեսականորեն դեռեւս հնարավոր կլիներ շտկել իրավիճակը, քանի որ ուկրաինական խորհրդարանը արտահերթ նիստ կարող էր գումարել այսօր կամ հաջորդ շաբաթվա սկզբում ու փորձեր բավարարել ԵՄ-ի առաջ քաշած պայմանները, այսինքնՙ ընդուներ 6 օրինագծերը, որոնք դատախազության վերաբերյալ օրենքներում փոփոխությունների միջոցով հնարավոր կդարձնեն Տիմոշենկոյիՙ արտերկրում բուժվելը: Նշենք, որ գլխավոր պահանջ հանդիսացող օրինագծերի մեկ այլ փաթեթ, որ վերաբերում էր ընտրությունների անցկացմանն առնչվող օրենսդրությանը, Ռադան հաջողեցրել էր ընդունել:

Սակայն ինչպես ուկրաինական մասշտաբները, այնպես էլ առկա տրամադրությունները որեւէ պարագայում լավատեսական ենթադրությունների հիմք չէին տալիս, ընդհակառակը, վկայում էին այդ հավանականության առավելագույնս չնչին լինելու մասին, հատկապես երբ երկրի բարձրագույն իշխանությունը Ասոցիացման համաձայնագրի ստրոագրումն իր տրամաբանական ավարտին հասցնելու հարցում մեծ պատրաստակամություն չէր դրսեւորել ու չէր դրսեւորում:

Վիլնյուսում Ուկրաինայի հետ համաձայնագիր ստորագրելու անհավանականության մասին էին վկայում նաեւ վերջին շրջանի զարգացումները, երբ Ուկրաինան ուղղակիորեն ԵՄ-ին փորձեց հասկացնել, որ նախընտրում է ֆինանսական զգալի միջոցների տեսքով օժանդակություն ստանալ այդ նույն համաձայնագիրը ստորագրելու դիմաց: Ուստի պատահական չէ, որ ուկրաինական Ռադայի ձախողումից էլ առաջ Ուկրաինայի ամենամոտ հարեւաններից Լեհաստանի արտգործնախարար Ռոդիսլան Սիկորսկին Ուկրաինայի կողմից ԵՄ պահանջների բավարարման հավանականությունը պակաս, քան 50 տոկոս էր գնահատել արդեն նոյեմբերի 20-ին:

Այս համատեքստում հետաքրքրական է, որ երեկ մի շարք ռուսաստանյան եւ ուկրաինական լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին (որ ավելի հավանական է` եղել է մեկը, միայն մեկ լրատվամիջոցի դեպքում, բայց դարձել բոլորի սեփականությունը-Վ.Պ.), խորհրդարանական ձախողումից անմիջապես հետո տարածեցին տեղեկատվություն, թե Ուկրաինայի նախագահը ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին ասել է, թե Վիլնյուսում չի պատրաստվում ստորագրել Ասոցիացման համաձայնագիրը:

Այս տեղեկատվության ճշմարտացիության օգտին փաստարկ էր նաեւ այն հանգամանքը, որ երեկվա խորհրդարանական քննարկումներում ուկրաինական իշխանությունը ներկայացնող կուսակցությունների պատգամավորները չէին մասնակցել այդ իսկ պատճառով չընդունված օրինագծերի քվեարկությանը:

Ուկրաինան ոչինչ էլ չէր ստորագրի, հատկապես եթե հիշենք, որ երեկվա խորհրդարանական քննարկումներից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ ավել, ոչ պակաս, խոսում էր Եվրոմիության ու Ուկրաինայի հետ «եռակողմ բանակցություններ» վարելու պատրաստակամության մասին: Ընդ որում, այդ «եռակողմ» ձեւաչափն, ըստ Պուտինի, առաջարկվել է Ուկրաինայի նախագահի կողմից, թեեւ «Ռուսաստանի համար դժվար է արդեն իսկ բանակցված հարցերի վերաբերյալ բանակցությունների մասնակցել»:

Փաստացի պաշտոնական Բրյուսելի զգուշացումները, թե Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը կախված է Տիմոշենկոյի գործից, արդյունք չտվեցին, հատկապես եթե հաշվի առնենք, որ համաձայնագրի ստորագրման հետաձգումը որեւէ որոշակի ժամկետի չի վերաբերում: Հնարավոր է, որ հետաձգումը նշանակի հրաժարում ստորագրումից, եթե շարունակվեն այն գործընթացները, որոնք այժմ էլ ընթանում են Վիլնյուսում Արեւելյան գործընկերության «հաջողությունների» շարքից Ուկրաինային հեռացնելու ուղղությամբ:

Ու մինչ ողջ միջազգային մամուլն ու նաեւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում փորձում էին մարսել ուկրաինական Ռադայի քայլը, չուշացավ հաստատումն առ այն, որ Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում համաձայնագիր կնախաստորագրեն միայն Վրաստանն ու Մոլդովան: Իսկ Ուկրաինան, ինչպես տեղեկացրին ուկրաինական լրատվամիջոցները աշխատանքային օրվա գրեթե ավարտին, որոշում կայացրեց կասեցնել բանակցությունները ԵՄ-ի հետ:

Ըստ այդմ, Ուկրաինայի կառավարությունը Ուկրաինա-Եվրոմիություն Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները կասեցնելու որոշում կայացրեց` գրեթե բոլոր նախարարություններին հանձնարարելով «քայլեր ձեռնարկել փոփոխություններ մտցնելու պետական նպատակային, ճյուղային եւ տարածաշրջանային ծրագրերում ԱՊՀ երկրների հետ առեւտրի զարգացման, արտադրական համագործակցության ու տեխնոլոգիաների փոխանակման համար` պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա աշխատատեղերի պահպանման ու սոցիալական այլ հարցերի լուծման նպատակով»:

Փաստացի ռուսաստանյան կողմից ճնշումների տակ հայտնված ուկրաինական գործարար շրջանակները հասան իրենց նպատակին, քանի որ հենց վերջիններս էին վերը նշված խնդիրների թվարկմամբ թակել Ուկրաինայի նախագահի դուռն ու անգամ արժանացել ընդունելության:

Երբ երկու տարի առաջ Ուկրաինան նախաստորագրում էր Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիրը, որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ստորագրումը կարող է խնդրահարույց լինել, առավել եւս այդ երկրի եվրոպական կողմնորոշման մասին բարձրաձայնում, հաստատում էին բոլոր եկող ու գնացող ուկրաինական պաշտոնյաները: Ասել է թե շահերն էլ անգամ հավերժ չեն քաղաքականության մեջ. հավերժ են միայն հզորների շահերը, իսկ մյուսների պարագայում «շահ» ասվածը միայն հզորների շահերին հարմարվելու կարողությունն է թերեւս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ 20-ԱՄՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ 20-ԱՄՅԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական