Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՏՆՏԵՍԱԳԵՏ-ԳԻՏՆԱԿԱՆԸ

20/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲԵՆԻԱՄԻՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

2013 թվականին լրացավ հայ նշանավոր տնտեսագետ-գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումի Օրդյանի ծննդյան 75 եւ գիտամանկավարժական գործունեության 50-րդ տարեդարձերը: Է.Օրդյանը մեծ ավանդ է ներդրել աշխատանքի եւ արտադրանքի որակի կառավարման, տնտեսական բարեփոխումների արմատավորման, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հայ տնտեսագիտական մտքի զարգացման գործում:

Է. Հ. Օրդյանը ծնվել է 1938թ. Տավուշի մարզի Այգեձոր գյուղում: 1961թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 1961-1963թթ. աշխատել է ՀԽՍՀ թեթեւ արդյունաբերության համակարգում: 1963-1967թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում եւ 1967թ. պաշտպանելով ատենախոսություն` ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետեւ մինչեւ 1970թ. նույն ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող, ապա տեղափոխվել է ԽՍՀՄ պետպլանին առընթեր պլանավորման եւ նորմատիվների ԳՀԻ հայկական մասնաճյուղ, որտեղ սեկտորի եւ բաժնի վարիչի պաշտոններ է վարել 1970-1989թթ.:

1989թ. նշանակվել է ՀԽՍՀ պետպլանի տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ գիտության գծով փոխտնօրեն, որտեղ աշխատել է մինչեւ 1995թ.: Նույն թվականին նշանակվել է ՀՀ կառավարման դպրոցի փոխտնօրեն գիտաուսումնական աշխատանքների գծով, իսկ 2002թ. մինչեւ 2006թ.` ՀՀ կառավարման ակադեմիայի պրոռեկտոր:

2006թ. ցայսօր աշխատում է Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտում նախ որպես գիտակրթական բլոկի ղեկավար, իսկ 2011թ.` ինստիտուտի տնօրեն:

Նա 1994-2003թթ. եղել է ՀՀ ԱԺ փորձագետ: Համագործակցել է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ` զբաղեցնելով ծրագրերի տնօրենի, համակարգողի եւ թիմի ղեկավարի պաշտոնները:

Է. Հ. Օրդյանը ավելի քան 50 տարի գիտական հետազոտություններ է կատարում տնտեսագիտության արդիական մի շարք հիմնախնդիրների ուղղությամբ:

Նրա գիտահետազոտական գործունեության մեջ կարելի է առանձնացնել երկու շրջան: Առաջին շրջանում, որն ընդգրկում է 1963-1988 թվականները, հայ տնտեսագիտության մեջ Է.Օրդյանն ստեղծել ու զարգացրել է աշխատանքի եւ արտադրանքի որակի կառավարման գիտական ուղղությունը: Իր հետազոտությունների արդյունքում նա 1980-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն եւ ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, իսկ 1984-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Այդ հիմնահարցերի գծով նա հրատարակել է շուրջ 120 գիտական աշխատություն, այդ թվում 9 գիրք: Իր բնույթով առանձնանում է նրա «Управление качеством продукции: вопросы организации: (региональный аспект):» (Москва, 1984г.) աշխատությունը, որտեղ հետազոտվում են նոր եւ համեմատաբար քիչ մշակված արդյունաբերական արտադրանքի որակի կառավարման եւ կազմակերպական հարցերը միութենական հանրապետություններում, արտադրանքի որակի կառավարման հանրապետական համակարգի ձեւավորման հիմունքները եւ դրա իրականացման կառուցակարգերը:

Նրա գիտական ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ մշակվել են 4 տասնյակից ավելի նորմատիվային-մեթոդական փաստաթղթեր եւ 18 գիտական զեկուցագրեր, որոնք օգտագործման համար ընդունվել են ԽՍՀՄ պետպլանի, ԽՍՀՄ պետստանդարտի եւ ՀԽՍՀ պետպլանի կողմից: Մշակված նորմատիվային-մեթոդական փաստաթղթերն իրենց արտացոլումն են գտել «Республиканская система управления качеством продукции в Армянской ССР:» երկհատորյակում, որն իր տեսակի մեջ եզակի էր ԽՍՀՄ-ում: Նա մեծ ջանքեր է ներդրել ՀԽՍՀ-ում արտադրանքի որակի կառավարման հանրապետական եւ Երեւանի քաղաքային համակարգերի արմատավորման գործում, որոնք ապահովեցին տնտեսական բարձր արդյունավետություն եւ դրվատանքի արժանացան ԽՍՀՄ պետական մարմինների կողմից:

Գիտական գործունեության երկրորդ շրջանում (1989-ցայսօր) Է. Օրդյանը հիմնականում զբաղվել է ՀՀ տնտեսական բարեփոխումների, պետական եւ տեղական ինքնակառավարման հիմնահարցերով:

ՀԽՍՀ պետպլանի տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ-ում աշխատելու տարիներին նա անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի տնտեսական ինքնուրույնության հայեցակարգի մշակման աշխատանքներին: Մեծ է նրա ավանդը նաեւ «Շուկայի անցման տնտեսական հիմնադրույթների», ինչպես նաեւ նպատակային համալիր մի շարք ծրագրերի (Աղետի գոտու վերականգնման, Ձեռնարկատիրության զարգացման, Մրցակցային միջավայրի ստեղծման եւ այլն) մշակման գործում:

Տեղափոխվելով ՀՀ կառավարման դպրոց (ՀՀ պետական կառավարման ակադեմիա)` Է. Օրդյանը ձեռնամուխ է լինում մեր հանրապետությունում կրթական որակապես նոր օջախի կայացման եւ դրա համար անհրաժեշտ գիտամեթոդական գրականության ստեղծման աշխատանքներին:

Մասնակցել է «Պետական քաղաքացիական ծառայության հայեցակարգի», ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական ծառայության իրավական ակտերի նախագծերի մշակմանը: Ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք գիտաժողովների կազմակերպմանը:

Է. Օրդյանը հրատարակել է «Պետական կառավարման համակարգը Հայաստանում» (1998թ.) գիրքը, ինչպես նաեւ բազմաթիվ հոդվածներ, որոնք առաջին փորձերն էին այդ բնագավառում:

Հատկապես գնահատանքի արժանի է Է. Օրդյանի ավանդը ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ գիտաուսումնական գրականության ստեղծման գործում: Նրա գիտական ղեկավարությամբ եւ խմբագրությամբ լույս է տեսել «Տեղական ինքնակառավարման հիմունքներ» ուսումնական ձեռնարկը` 5 գրքով: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ տեղական ինքնակառավարման իրավական ակտերի մշակման եւ այդ ոլորտի կադրերի վերապատրաստման աշխատանքներին:

Աշխատանքի անցնելով Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտում` Է. Օրդյանը ստեղծել է «Օր-Դար» հրատարակչությունը եւ «Կառավարչական գիտելիքների գրադարան» մատենաշարը, որի շրջանակներում հրատարակվել են 15-ից ավելի գրքեր եւ գիտական աշխատանքների ժողովածուներ: Դրանց շարքում ուշագրավ են Է. Օրդյանի հեղինակած «Ապակենտրոնացում: Հայեցակարգային հիմնադրույթներ» գիրքը եւ նրա ընդհանուր ղեկավարությամբ եւ խմբագրությամբ լույս տեսած «Համայնքային ծառայության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը: Է. Օրդյանի գիտական խմբագրությամբ «Տնտեսության զարգացման եւ կառավարման հիմնախնդիրներ» խորագրով հրատարակվել է 6 գիրք:

Է. Օրդյանն իր գիտական գործունեության երկրորդ շրջանում հրատարակել է ավելի քան 125 գիտական աշխատանք, այդ թվում նրա ղեկավարությամբ եւ համահեղինակությամբ 30 գրքեր եւ ուսումնական ձեռնարկներ:

Նրա 36 անուն աշխատությունները լույս են տեսել ԱՄՆ-ում, Չեխիայում, Սլովակիայում, Մերձբալթյան եւ ԱՊՀ երկրներում: Նա զեկուցումներով հանդես է եկել միջազգային, համամիութենական եւ հանրապետական 35 գիտաժողովներում:

Է. Օրդյանը գիտահետազոտական աշխատանքը հաջողությամբ զուգակցում է գիտամանկավարժական գործունեության հետ: 1968թ. սկսած նա դասավանդել է ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ՀՀ կառավարման դպրոցում եւ Պետական կառավարման ակադեմիայում, այնուհետեւ Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտում: Նա ղեկավարել եւ անմիջականորեն մասնակցել է պետական եւ համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներին:

Է. Օրդյանն ունի նաեւ գեղարվեստական եւ հրապարակախոսական որոշակի ունակություններ, որոնք ի հայտ եկան նրա հեղինակած «Ինքնության ճանապարհ» (2009թ.) գրքում: Գրքի հենք են կազմում հեղինակի կողմից ավելի քան 50 տարի գրված հուշատետրերը, բանաստեղծություններն ու մանրապատումները: Գիրքն արժանացել է հայկական մամուլի («Գրական թերթ», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայաստան» թերթեր) դրական գնահատականին:

Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանել եւ ներկայումս ատենախոսություններ են պատրաստում 45 դոկտորանտներ, ասպիրանտներ եւ հայցորդներ: Նա եռանդուն մասնակցություն է ունեցել ՀԽՍՀ-ի եւ ներկայումս էլ ՀՀ-ի գիտական եւ հասարակական կյանքին: Եղել է գիտական եւ գիտամեթոդական բազմաթիվ խորհուրդների, օրենսդիր եւ գործադիր մարմիններում գործող հանձնաժողովների անդամ: Նա հանդիսացել է ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի եւ ՀՀ կառավարության պետական կառավարման բարեփոխումների ենթահանձնաժողովի անդամ:

Է. Օրդյանը 1989թ. առ այսօր «Տավուշ» հայրենակցական միության նախագահության անդամ է, իսկ 1992-2002թթ. եղել է այդ միության նախագահը եւ մեծ ավանդ է ներդրել Տավուշի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության գործում:

Է. Օրդյանն արժանացել է «Սովետական Հայաստան» թերթի «Ոսկե գրիչ» մրցանակին, ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի երկու արծաթե մեդալի, ՀԽՍՀ ԳՏԸ առաջին մրցանակին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ոսկե մեդալի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հուշամեդալի եւ բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Այժմ էլ Է. Օդյանը եռանդով շարունակում է գիտամանկավարժական գործունեությունը` իր նպաստը բերելով հայրենի տնտեսագիտական մտքի զարգացման եւ հանրային ծառայողների պատրաստման ու վերապատրաստման գործին:

Նրան հատուկ են աշխատասիրությունը, բարեխղճությունը, նպատակասլացությունը, նախաձեռնողականությունը, ընկերասիրությունը, ազնվությունը եւ մարդկային բարձր այլ հատկանիշներ:

Ջերմորեն շնորհավորելով Էդուարդ Օրդյանին տարեդարձերի առթիվՙ մաղթում ենք մեր գործընկերոջը քաջառողջություն եւ եռանդուն ու արգասաբեր հետագա գործունեություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ. ՓՈԽՀԱՏՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՓՈԽԶԻՋՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ. ԳՈՐԳԱՐՎԵՍՏԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ. ԳՈՐԳԱՐՎԵՍՏԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական