Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ՎԵՑ ԱՄԻՍ ԾԱԾԱՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴՐՈՇՈՎ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԽ նախարարների կոմիտեի նիստը: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ Է. Նալբանդյանը իր ելույթում ամփոփել է Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական նախագահության գերակայությունները ինչպես նաեւ նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետություններըՙ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման եւ իրավունքի գերակայության հաստատման առումով:

Նախարարի բնորոշմամբՙ հենց այդ նպատակով նախագահության գերակայություններ էին սահմանվել ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության միջազգային չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդումը:

«Մեր նախագահության ընթացքում սերտորեն համագործակցել ենք Եվրոպայի խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների հետ, ակտիվ փոխգործակցություն ենք ունեցել գլխավոր քարտուղարի եւ քարտուղարության, Խորհրդարանական վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, մարդու իրավունքների հանձնակատարի, Տեղական եւ ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ», ասել է նախարար Նալբանդյանը:

Արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տվել Եվրոպայի խորհրդում իր նախագահությանը, Հայաստանի նախագահության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնցից ամենանշանակալիներն էին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը, «Կրոնի ազատությունն աշխարհում այսօր. մարտահրավերներ եւ երաշխիքներ» համաժողովը, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով գիտաժողովը, «Դարձնելով մայրաքաղաքները քաղաքացիներին մոտ. մարտահրավեր հանրային պաշտոնյաների համար» համաժողովը, «Եվրոպական ժառանգության օրեր»-2013 ծրագիրը եւ այլն:

Նախարարական հանդիպման Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը Հայաստանը փոխանցել է Ավստրիային: Այս կապակցությամբ շնորհավորելով Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միքայել Շպինդելեգերին ՙ նախարար Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանն իր աջակցությունը կբերի ավստրիական նախագահությանը:

Հայաստանի նախագահության արդյունավետ եւ ակտիվ գործունեությունն իրենց ելույթներում ընդգծեցին Ավստրիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Սլովակիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարները, ԵԽ հասարակական կազմակերպությունների համաժողովի ղեկավարը:

Նախարարական հանդիպումից առաջ Նալբանդյանի հետ քննարկմանը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը ընդգծել է, որ Հայաստանը կարող է հպարտ լինել նման նախագահությամբ եւ ակտիվ գործունեությամբ, ու շնորհակալություն հայտնել ակտիվ համագործակցության համար:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի եւ Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միքայել Շպինդելեգերի հետ, մասնակցել է Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ վեց ամիս շարունակ ծածանվող ՀՀ պետական դրոշը Ավստրիայի պետական դրոշով փոխարինելու արարողությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՀՀԿ-Ի ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ի ՀՐԱՒԷՐՈՎՙ ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼ ԿԸ ՏԵՍԱԿՑԻ ՆԻՒԵՈՐՔԱՀԱՅԵՐՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ի ՀՐԱՒԷՐՈՎՙ ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼ ԿԸ ՏԵՍԱԿՑԻ ՆԻՒԵՈՐՔԱՀԱՅԵՐՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական