Այսօրՙ ժամը 15-17-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտարարում է բաց դռների օր տաքսիների վարորդների համար: Այդ մասին երեկ հայտարարությամբ հանդես է եկել տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Նախարար Գագիկ Բեգլարյանն էլ այդ մասին հայտարարեց կառավարության նիստը լուսաբանող լրագրողներին, նշելով, որ բոլոր տաքսու վարորդները կարող են մասնակցել բաց դռների օրվան եւ ոլորտին առնչվող իրենց հարցերն ուղղել նախարարության աշխատակիցներին: Գագիկ Բեգլարյանը հավաստիացրեց, որ նախարարության բոլոր աշխատողներն այդ ժամին աշխատելու են վարորդներին հուզող հարցերին պատասխանելու համար, եւ ինքը նույնպես ներկա է լինելու այդ միջոցառմանը: