Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն մրցախաղում առայժմ մրցակիցներից ոչ մեկին չի հաջողվում խախտել հավասարակշռությունն ու առաջին հաղթանակը տոնել: Երեկ կայացած 4-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր նորվեգացի գրոսմայստերը, առայժմ ամենաերկարատեւն էր: Մրցակիցները 64 քայլ կատարեցին, որից հետո հաշտություն կնքեցին: 4 տուրից հետո հաշիվը հավասար է` 2-2:
Այսօր մրցախաղի մասնակիցները հանգստանում են, իսկ վաղը կկայանա 5-րդ պարտիան, որում սպիտակներով կխաղա Անանդը: