Չեննայի շախմատի մրցաշարի 9-րդ եւ 10-րդ տուրերում Կարինա Համբարձումովան հաղթանակներ տոնեց Մահալակշմիի եւ Լասուայի նկատմամբ ու 7 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական: Մարիա Գեւորգյանը նախ պարտվեց Սուբարաման Մենակշիին, ապա հաղթեց Զակիա Սուլթանային: Մարիան վաստակած 6,5 միավորով 14-րդ տեղում է:
8 միավորով աղյուսակը գլխավորում է Հնդկաստանի ներկայացուցիչ Մարի Գոմեսը: 5 շախմատիստուհիներ 7,5-ական միավորով հետապնդում են առաջատարին: