Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

National Geographic Traveler-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

14/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

National Geographic Travaler ամսագրի խմբագրակազմը նորովի է բացահայտել Հայաստանն ու հայերին: Ծրագրվում է կազմակերպել երկրորդ այցը Հայաստան` ընդգրկելով նաեւ Արցախը: Այդ մասին նոյեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանըՙ խոսելով National Geographic Traveler ամսագրի ռուսական հրատարակության կազմակերպած «Լավագույն զբոսաշրջային ուղղություն» մրցույթի «Տարվա հայտնություն» անվանակարգում Հայաստանին հաղթող ճանաչվելու մասին:

Նա կարեւորեց այդ ամսագրի` Հայաստան այցելած խմբագիրների շփումը մեր ժողովրդի հետ: «Իրենց համար շատ ավելի կարեւոր էր տեսնել մեզ, մեր ավանդույթները, մարդկանց հետ հարաբերվելու մշակույթը, մեր հյուրընկալությունը, քան հուշարձանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբՙ նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա ապրիլին հիմնադրամի հրավերով Հայաստանում էր National Geographic Traveler-ի խմբագրական անձնակազմը: «Մենք հնարավորություն ունեցանք ներկայացնելու մեր երկիրը, մեր մշակույթը, մեր ավանդույթներն ու պատմությունը, զբոսավայրերը, եւ բազմապիսի ու բազմաբովանդակ հրապարակումներ եղան, ինչպես National Geographic Traveler-ի վեբ-կայքում, այնպես էլ տպագիր տարբերակներում»,- նշեց Խաչատուրյանը:

National Geographic Traveler ամսագրի ռուսական հրատարակության կազմակերպած «Լավագույն զբոսաշրջային ուղղություն» մրցույթի առցանց քվեարկությանը մասնակցել է 65 հազար մարդ ամբողջ աշխարհից: Հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ National Geographic Traveler-ն աշխարհի հնագույն ամսագրերից է, որն անդրադառնում է տարբեր երկրների մշակույթին, պատմությանն ու աշխարհագրությանը: Ամսագրի լսարանը 60 միլիոն մարդ է, հրապարակվում է 36 լեզուներովՙ ամսական 8,6 միլիոն օրինակով:

Խաչատուրյանը կարեւորեց տարեսկզբին Լոս Անջելեսի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի լավագույնը ճանաչվելը: Նա հիշեցրեց նաեւ, որ ՄԱԿ-ի զբոսաշրջային կազմակերպության հովանու ներքո անցկացվող զբոսաշրջային պաստառների մրցույթում 44 երկրների մեջ Հայաստանը ճանաչվել է հաղթող «Եվրոպա» անվանակարգում: Հիմնադրամի տնօրենը կարեւորեց ավիացիայի ազատականացման դերը զբոսաշրջային հոսքերի ավելացման առումով:

Հայաստանը տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի: ՀՀ տարածքում անհաշիվ են պատմամշակութային կոթողներն ու բազմազան բնապատկերները: Կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում գերակա ուղղություն է հռչակել: 2012թ.-ին Հայաստան է այցելել 840 հազարից ավելի զբոսաշրջիկ` 11.3 տոկոսով ավելի, քան 2011-ին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հիմնվել է 2008 թ.` ՀՀ կառավարության եւ հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամի առաքելությունն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով բարձրացնել ազգային մրցունակությունը: Հիմնադրամի թիրախում են կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԻԴԻ ԲԵԼ ԱԲԲԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՈՐԻՍ. ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՀՈՒՇԵՐ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՍԻԴԻ ԲԵԼ ԱԲԲԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՈՐԻՍ. ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՀՈՒՇԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական