Չեննայի շախմատի կանանց մրցաշարի 7-րդ եւ 8-րդ տուրերն անհաջող էին առաջատար Կարինա Համբարձումովայի համար, որը պարտություններ կրեց Նինո Բացիաշվիլուց եւ Կետի Ցացալաշվիլուց ու 5 միավորով նահանջեց 19-րդ հորիզոնական:
Մարիա Գեւորգյանը 7-րդ տուրում հաղթեց Սուբարաման Վիջայալակշմիին, սակայն հաջորդ տուրում պարտվեց Մակա Պուրցելաձեին: Մարիան 5,5 միավորով 9-րդ տեղում է: Աղյուսակը գլխավորում են Մարի Գոմեսը, Նինո Բացիաշվիլին եւ Գհաթե Սվաթին, որոնք ունեն 6,5-ական միավոր: