Հինգշաբթի, Սեպտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԷՇԹՈՆԻ ՄԻՋԵՎ

09/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հայաստանն առաջին պետությունն է, որ վճարում է Արեւելք-Արեւմուտք նոր հակամարտության պատճառով: Բրյուսելը կովկասյան հանրապետությանը դրել է մի իրավիճակում, ուր նա պիտի ընտրություն կատարիՙ ԵՄ-ի կամ Ռուսաստանի միջոցով անվտանգություն, գրում է ավստրիական «Դեր շտանդարդտ» անկախ օրաթերթի մեկնաբան Մարկուս Բերնաթը նոյեմբերի 6-ինՙ Երեւանում ստացած տպավորությունները փոխանցելով: Նախնական ուրվագիծն այժմ բաց տեղ ունիՙ 3 շաբաթ է մնացել Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին, իսկ ԵՄ-ը չգիտիՙ Հայաստանի հետ ինչից սկսի: «Չեմ հասկանում, ԵՄ հանձնաժողովի անդամների մասին կարծիք է հայտնում խոշոր գործարար Արսեն Ղազարյանը, ողջ Եվրոպան ռուսական շուկայի կարիքն ունի, ես էլ: Ի՞նչ իմաստ ունի Ռուսաստանի վրա հարձակվելը: Չի կարելի սառը պատերազմի բառապաշարով սերտ ինտեգրացիայի մասին խոսել», Արսեն Ղազարյանի դժգոհությունն է փոխանցում լրագրողը: 4 տարի հանձնաժողովն ու ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշթոնը բանակցել են Ասոցիացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի գոտի մուտքի առիթով, ամռանն ամեն ինչ պատրաստ էր, հետո հայտնվեց Պուտինը, Հայաստանի նախագահին հրավիրեց նախկին ԽՍՀՄ պետությունների նոր ՄՄ: Հայաստանի նախագահն ընտրություն չուներ, համաձայնեց: Բրյուսելը պիտի սա իմանար: «Երբ հասնում ենք մի կետի, որ պիտի ընտրություն կատարենք, Հայաստանն իր անվտանգությունն ընտրելու տարբերակից այլ ընտրություն չունի», մեկնաբանում է Սամվել Ֆարմանյանը:

Էշթոնը բանակցությունների ընթացքում նախազգուշացրել էր, որ Ռուսական ՄՄ-ն համատեղելի չէ ԵՄ-ի ազատ առեւտրի գոտուն անդամակցելու սկզբունքին: Բրյուսելի համար Հայաստանը զուտ 3 միլիոն բնակչությամբ փոքր շուկա է, թշնամական հարեւաններիՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սեղմված, որոնք սահմաները փակ են պահում: Բայց քաղաքական վնասները ահռելի են կարծես: Բրյուսելըՙ Մոսկվայի, շռայլ գաղափարներըՙ կոշտ ուժային քաղաքականության դեմ: Սակայն Ռուսաստանը գազ ու բանակ ունի: Գյումրիում տեղակայված է ռուսական բանակի 102-րդ ռազմակայանը, ամենամեծը Հարավային Կովկասում: Հայերի համար ռուս զինվորները հոգեբանական բուֆեր են հարեւան Թուրքիայի դեմ, իսկ Ադրբեջանի ձեռնարկելիք պատերազմի պարագայումՙ ապահովագրում:

Հույս կա, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Մոսկվան հավանաբար կմիջամտի, եվրոպացիները ոչինչ չեն ձեռնակի: 2008-ին Կովկասյան պատերազմը Հայաստանի համար դաս է. Երբ Ռուսաստանը Վրաստան ներխուժեց, ԵՄ-ը սկզբում դիտում էր, այնուհետ խաղաղության պլան կազմեց, որին ցայսօր Մոսկվան չի հետեւում: «Եթե Հայաստանը նախորդ տարիներին ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից անվտանգության որեւէ երաշխիք ստացած լիներ, վիճակն այժմ հավանաբար այլ կլիներ», «Դեր շտանդարդտի» թղթակցին կարծիք է հայտնել Արեւմուտքում ծնված մի սփյուռքահայուհի, որ այժմ Երեւանում է աշխատում: «Անկեղծ լինենքՙ ԵՄ-ը Ղարաբաղի հարցի մասին երբեւէ չի հոգացել», իր մտահոգությունն է փոխանցել Նաիրա Զոհրաբյանըՙ հավելելովՙ «այն տպավորությունն ունեմ, թե ոմանք Բրյուսելում ճիշտ չեն հաշվարկել»: Հայաստանին ոչ մի դեպքում չպետք է մղել այն դրության, որ ստիպված լինի Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ որոշում կատարել: Ֆարմանյանըՙ Հանրապետական կուսակցության աճող քաղաքական երիտասարդ գործիչը, ԵՄ-ի նաեւ ուրիշ ձախողում է մատնանշում: Նա Անկարայի վրա պիտի ճնշում գործադրեր, որ 2009-ին Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների մասին պայմանագիրը նաեւ վավերացներ եւ իրականացներ: «Եթե Թուրքիան բացեր սահմանը, տարածաշրջանի աշխարհաքաղաքական, ինտեգրացիոն ողջ գործընթացը կփոխվեր», Ֆարմանյանի խոսքն է փոխանցում է ավստրիական օրաթերթըՙ հիշեցնելով, որ Թուրքիան, ի նշան Ադրբեջանին իր համերաշխության, 20 տարի առաջՙ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փակել է Հայաստանի հետ սահմանը: «Ինձ ցավ է պատճառում, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը տկարացել է», ասում է Նաիրա Զոհրաբյանը, մեր տեղը եվրոպական ընտանիքում է»: Պուտինի ՄՄ-ն, որին այժմ Ռուսաստանի հետ Բելառուսն ու Ղազախստանն են անդամակցում, Երեւանում բազմաթիվ քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար Հայաստանի հետագա ժողովրդավարացման համար ոչ թե մոդել է, այլՙ լճացում: Ոմանք, ինչպես Հերմինե Նաղդալյանը, հակառակ կարծիքն ունեն. «Մեր ապրանքներն առավել կէժանանան»: Հայաստանի տնտեսության կեսը կախյալ է Ռուսաստանից. արտահանման մեկ երրորդից ավելին առաքվում է ԵՄ, մեկ հինգերորդըՙ Ռուսաստան: Արսեն Ղազարյանը քննադատում է ԵՄ- ՄՄ առճակատումը: «Ինչո՞ւ են պարիսպ բարձրացնում երկու կառույցների միջեւ: Տնտեսապես իմաստ չունի, քաղաքական իմաստովՙ Բրյուսելում ոմանց համարՙ միգուցե: Ինչ Հայաստանի համար նշանակություն ունի, նույնքան ճիշտ է առավել մեծ Ուկրաինայի համար: Ռուսական շուկայից կախվածությունը փաստ է: Եթե Ուկրաինան միայն ԵՄ ազատ առեւտրի գոտուն անդամակցի, շատ հեշտ կարելի է հաշվարկել, որ մեկ տարում նրա տնտեսության կեսը կփլուզվի: ԵՄ հանձնաժողովում որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չի ստանձնի»:

«Պայքար Ուկրաինայի համար»ՙ սա է Երեւանում Արեւելք-Արեւմուտք նոր հակամարտության նյութը: Հայաստանն առաջինը վճարեց: Սրանից հետո ինչպե՞ս պիտի շարունակվի: «ԵՄ տանող դուռը փակ է, բայց ոչ կողպված», կարծում է Ֆարմանյանըՙ ենթադրելով, թե Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք գագաթաժողովին Եվրոմիության եւ Հայաստանի միջեւ փաստաթուղթ կստորագրվի: Նմանատիպ անորոշ հույսեր տարածում է նաեւ բրյուսելյան հանձնաժողովը, եզրափակում է ավստրիական օրաթերթը: Մի հավելում եւսՙ հոդվածին կից Արարատի լուսանկարն էՙ այսպիսի համեմատությամբՙ «Եվրոմիությունն էլ Հայաստանի համար Արարատի նման էՙ ձեռք մեկնելու չափ մոտ, բայց անհասանելի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԱՐԻՖ-ՔԵՐՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԲՈՒԺԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԲՈՒԺԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Մերձավանի կրակոցներից հետո հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին լրատվամիջոցներին...

ԿարդալDetails

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025

Վարչապետը շատ լավ է արել, որ հետևություններ է արել, ես չեմ կարող հետևություններ անել. Սրբուհի Գալյան

25/09/2025

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

25/09/2025

Պետությունը ոչ բոլոր հանցավոր արարքներն է հասցնում կանխել. Սրբուհի Գալյանը՝ Մերձավանում սպանությունների մասին

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական