Միջազգային զարգացման ընկերակցության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ Հայաստանը կնքել է 72 մլն դոլարի վարկային համաձայնագիր: Ներկայացնելով համաձայնագիրը կառավարության հաստատմանը` այդ մասին ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Գումարը կուղղվի Հայաստանում մրցակցության ուժեղացմանը, գործարարությամբ զբաղվելու ոլորտում տեսչական մարմինների բարեփոխմանը, պետական կառավարման մարմինների թափանցիկության բարելավմանը: Բարեփոխումներ կիրականացվեն նաեւ հարկաբյուջետային, բնապահպանական, ընտանեկան նպաստների ոլորտներում: