Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԻՐԱԿԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

05/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Երեւանում, Հայաստանի պատմության պետական թանգարանում կբացվի «Շիրակը մշակույթի օրրան» հնագիտական ցուցահանդեսը: Նպատակը Շիրակի երկրագիտական թանգարանի նյութերի հիման վրա երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին Հայոց այս պատմագավառի հնագույն նյութական ու հոգեւոր մշակույթը նեկայացնելն է:

Շիրակի թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանի տեղեկացմամբ, ցուցահանդեսը ժամանակագրական առումով բավական ընդգրկուն է, ներառում է վաղ քարի դարից մինչեւ քրիստոնեություն ընկած ժամանակահատվածը: Մոտ 400 ցուցանմուշների եւ իրերի միջոցով ներկայացվելու են Շիրակի բնակչության տարբեր դարաշրջանների քաղաքակրթության, կենցաղի դրսեւորումները, գեղարվեստական ճաշակը եւ այլն, կյանքի ու հասարակության զարգացման բոլոր կարեւոր շրջանները: Ցուցադրվելու են նաեւ մարզի տարածքում վերջին տարիներին պեղված նյութեր ու իրենց բնույթով եզակի իրեր, մամոնտի կմախքի հատվածներից մինչեւ կենցաղային ու ծիսական օգտագործման անոթներ, կանացի արդուզարդի առարկաներ:

Ըստ կազմակերպիչների, այս ցուցահանդեսը կարեւոր է նրանով, որ Շիրակի հնագույն մշակույթն ամբողջական առումով առաջին անգամն է ներկայացվում մայրաքաղաքում: Նախկինում եղել են այլ, թեմատիկ ցուցահանդեսներ, որոնցից մեկը մի քանի տարի առաջ «Էրեբունի» թանգարանում կազմակերպված «Պաշտամունք եւ կրոն. պահպանված մասունքներ» խորագրով ցուցադրանքն է եղել «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԲՈՒՅՍԸ ԿԱՄ ԿՅԱՆՔԻ ԲԱԼԱՍԱՆԸ…

Հաջորդ գրառումը

ԱԴԵԼԻՆԱ ՖՈՆ ՖԻՐԹՍԵՆԲԵՐԿՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԱԴԵԼԻՆԱ ՖՈՆ ՖԻՐԹՍԵՆԲԵՐԿՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական