Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԻԱՆ, ՈՐՊԵՍ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄ, ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

02/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ Հայաստանը, ի դեմս արտաքին գործերի նախարարի, փորձում է հասկանալ, թե ինչ տրամադրվածությամբ ու ինչ մոտեցումներով կարող են Եվրոմիության անդամ երկրների ներկայացուցիչները հանդես գալ գագաթաժողովում: Ասոցիացման համաձայնագիր չստորագրելու ֆոնին որեւէ փաստաթուղթ ստորագրելու Հայաստանի ցանկությունն, ըստ էության, կարող է իրականություն դառնալ, եթե անդամ երկրները ակտիվ ու արագացված մասնակցություն ունենան այդ գործընթացում, քանի որ ԵՄ բոլոր փաստաթղթերը կարիք ու պարտադրանք ունեն անդամ երկրների հավանության:

Այսինքն` Հայաստանի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը կարող է ու թերեւս քննարկվում է արտերկրյա այցելությունների ժամանակ, ընդ որում` որեւէ փաստաթղթի տեքստի վրա աշխատանքը եւս ընթանում է անդամ երկրների հետ համատեղությամբ: Փաստացի, Հայաստանի արտգործնախարարը «հող» է շոշափում տարբեր եվրոպական երկրներում, որտեղ վերջին շրջանում լինում է զգալի հաճախականությամբ:

Հոկտեմբերի 31-ին էլ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով Բեռլինում էր: Հաշվի առնելով, որ Գերմանիան ԵՄ որոշումների կայացման հարցում կարեւոր խաղացողներից է, կարեւոր էր նաեւ այս այցելությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր գերմանացի գործընկերոջՙ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանինՙ Գիդո Վեստերվելեն նշել է, որ Հայաստանը եւ Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն, եւ ընդգծել է, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: «Գերմանիան, որպես իրական բարեկամ, շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը», ընդգծել է նախարար Վեստերվելեն:

Նախարարները վստահություն են հայտնել, որ համատեղ հետեւողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան եւ կընդլայնվեն:

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկել Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ, քննարկել են Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

1915 ԹՎԻ ԻՍԿԱԿԱՆ ԹՈՒՐՔ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական